«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«5» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2002 թվականի N 684
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 868 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 868 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2002 թվականի հունիսի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. հունիսի 5 Երևան |