Գլխավոր տեղեկություն
Համար
N 1388-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.937
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1388-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 898 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 898 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

որոշմամբ հաստատված ցանկում՝

ա) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերով.

բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ընկերությունների ցանկից հանել «Դողագործ» ԲԲԸ», «Պոլիվինիլացետատ» ՓԲԸ» և «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ» տողերը.

գ) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկից հանել «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ», «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՊՓԲԸ» և «Մալաթիա» բժշկական կենտրոն» ՊՓԲԸ» տողերը և ցանկը լրացնել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ», «Երևանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ» տողերով.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ընկերությունների ցանկից հանել «Ավիավառելիքի լցավորում» ՓԲԸ», «Շինվերանորոգման վարչություն» ՓԲԸ» և «Սևան մոթել» ՊՓԲԸ» տողերը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ընկերությունների ցանկից հանել «Ոռոգում» ՓԲԸ» տողը և ցանկը լրացնել «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ», «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ», «Արարատյան-ոռոգում» ՓԲԸ», «Էջմիածին-ոռոգում» ՓԲԸ», «Արմավիր-ոռոգում» ՓԲԸ», «Թալին-ոռոգում» ՓԲԸ», «Արզնի-Շամիրամ-ոռոգում» ՓԲԸ», «Կոտայք-ոռոգում» ՓԲԸ», «Երևան-ոռոգում» ՓԲԸ», «Շիրակ-ոռոգում» ՓԲԸ», «Մարտունի-ոռոգում» ՓԲԸ», «Սպիտակ-ոռոգում» ՓԲԸ», «Նոյեմբերյան-ոռոգում» ՓԲԸ», «Եղեգնաձոր-ոռոգում» ՓԲԸ» և «Վայք-ոռոգում» ՓԲԸ» տողերով.

զ) հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն», «Արմենպրես» ՓԲԸ» և «Արևիկ» հրատարակչություն» ՓԲԸ» տողերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 10
Երևան