«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2001 թվականի N 940
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման ծրագրի իրականացման շրջանակներում նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության հետ համագործակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը` որպես Ազգային տեղեկատվական կենտրոնի գործառույթ իրականացնող և որպես միջազգային վերահսկման համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «Գառնի» սեյսմիկ կայանի ընդգրկման հետ կապված աշխատանքների պատասխանատու համակարգող հանդես գալու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |