Գլխավոր տեղեկություն
Համար
N 940
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.19/23.1 Հոդ.792
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 2001 թվականի N 940
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման ծրագրի իրականացման շրջանակներում նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության հետ համագործակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը` որպես Ազգային տեղեկատվական կենտրոնի գործառույթ իրականացնող և որպես միջազգային վերահսկման համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության «Գառնի» սեյսմիկ կայանի ընդգրկման հետ կապված աշխատանքների պատասխանատու համակարգող հանդես գալու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան