040.0251.29.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2001 թվականի N 251
քաղ. Երևան
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը (կցվում է):
2. Հաստատել ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` բացառությամբ օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների, առանձին տեսակների բնաիրային չափերը (կցվում է):
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հիմք չեն հանդիսանում դրանց համապատասխանության պարտադիր հավաստում իրականացնելու համար: Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստում իրականացնելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված բնաիրային չափը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
Ապրանքի |
Ապրանքի անվանումը |
Բնաիրային չափը |
09 | Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ | 1 կգ |
16 160430 |
Մսի, ձկան, խեցգետնանմաններից, |
5 կգ 0,5 կգ |
21 2102 |
Տարբեր տեսակի սննդամթերք, բացառությամբ` -դրոժներ |
1 կգ |
22 | Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է |
2402 | Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով այդ թվում` սիգարներ սիգարելաներ սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) |
10 հատ 400 հատ 400 հատ |
Հաստատված է |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
Ապրանքի |
Ապրանքի անվանումը |
Բնաիրային չափը |
02 | Միս և մսի ենթամթերք | 10 կգ |
03 0301 030270 |
Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ, բացառությամբ` - կենդանի ձուկ այդ թվում` ձկան խավիար |
10 կգ 0,5 կգ |
04 0408 11 0407 |
Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու, բացառությամբ` - ձվի փոշի այդ թվում` թռչնի ձու |
10 կգ 100 հատ |
08 | Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ | 10 կգ |
09 | Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ | 1 կգ |
1206 00 | Արևածաղկի սերմ | 10 կգ |
15 1515 30 100 |
Կենդանական կամ բուսական ծագում ունեցող |
10 կգ |
16 160430 |
Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք այդ թվում` ձկան խավիար և խավիարի փոխարինիչներ |
5 կգ 0,5 կգ |
1704 1704 10 |
Շաքարից պատրաստված հրուշակեղեն այդ թվում` ծամոն |
10 կգ 0,2 կգ |
18 1801 |
Կակաո, կակաոյից պատրաստված մթերք, բացառությամբ` - կակաո հատիկավոր, աղացած, չոր կամ բովված |
5 կգ |
1902 | Մակարոնեղեն | 5 կգ |
1904 | Հացահատիկային մշակաբույսերից պատրաստված կերակրատեսակներ | 5 կգ |
1905 30 | Քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի | 5 կգ |
21 2102 |
Տարբեր տեսակի սննդամթերք, բացառությամբ` - դրոժներ |
1 կգ |
22 | Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է |
2402 | Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով այդ թվում` սիգարներ սիգարելաներ սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) |
10 հատ 400 հատ 400 հատ |
64 6406 |
Կոշիկ, բացառությամբ` - կոշիկի մասեր |
5 զույգ |
91 9104 00 100 9108-9112, 9114 |
Ժամացույցներ և ժամացույցների մասեր, բացառությամբ` - ժամացույցներ` քաղաքացիական ավիացիայի համար - ժամացույցների մասեր |
3 հատ |