Գլխավոր տեղեկություն
Համար
N 251
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2001-28.07.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.268
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2001

040.0251.29.03.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2001 թվականի N 251

քաղ. Երևան

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը (կցվում է):

2. Հաստատել ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` բացառությամբ օդային տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների, առանձին տեսակների բնաիրային չափերը (կցվում է):

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հիմք չեն հանդիսանում դրանց համապատասխանության պարտադիր հավաստում իրականացնելու համար: Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստում իրականացնելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված բնաիրային չափը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մարտի 29-ի N 251 որոշմամբ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

 

Ապրանքի
ծածկագիրը`
ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքի անվանումը

Բնաիրային չափը

09 Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ 1 կգ

16




160430

Մսի, ձկան, խեցգետնանմաններից,
կակղամորթերից կամ ջրային այլ
անողնաշարավորներից արտադրանք
այդ թվում`
ձկան խավիար և խավիարի փոխարինիչներ

5 կգ




0,5 կգ
21
2102
Տարբեր տեսակի սննդամթերք, բացառությամբ`
-դրոժներ
1 կգ
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ,
քացախ
2 լիտր կամ 1 շիշ,
եթե 1 շշի
տարողությունը 2 լիտրից ավելի է 
2402 Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով
այդ թվում`
սիգարներ
սիգարելաներ
սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)
10 հատ
400 հատ
400 հատ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մարտի 29-ի N 251 որոշմամբ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

 

Ապրանքի
ծածկագիրը`
ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքի անվանումը

Բնաիրային չափը

02 Միս և մսի ենթամթերք 10 կգ
03

0301

030270
Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ, բացառությամբ`
- կենդանի ձուկ
այդ թվում`
ձկան խավիար
10 կգ



0,5 կգ
04
0408 11

0407
Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու, բացառությամբ`
- ձվի փոշի
այդ թվում`
թռչնի ձու
10 կգ


100 հատ
08 Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ 10 կգ
09 Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ 1 կգ
1206 00 Արևածաղկի սերմ 10 կգ
15




1515 30 100

Կենդանական կամ բուսական ծագում ունեցող
ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող
նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական
կամ կենդանական ծագում ունեցող մոմեր,
բացառությամբ`
- գերչակի յուղ

10 կգ
16


160430
Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք
այդ թվում`
ձկան խավիար և խավիարի փոխարինիչներ
5 կգ


0,5 կգ
1704

1704 10
Շաքարից պատրաստված հրուշակեղեն
այդ թվում`
ծամոն
10 կգ

0,2 կգ
18

1801
Կակաո, կակաոյից պատրաստված մթերք,
բացառությամբ`
- կակաո հատիկավոր, աղացած, չոր կամ բովված
5 կգ
1902 Մակարոնեղեն 5 կգ
1904 Հացահատիկային մշակաբույսերից պատրաստված կերակրատեսակներ 5 կգ
1905 30 Քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի 5 կգ
21
2102
Տարբեր տեսակի սննդամթերք, բացառությամբ`
- դրոժներ
1 կգ
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ,
քացախ
2 լիտր կամ 1 շիշ,
եթե 1 շշի
տարողությունը 2 լիտրից ավելի է
2402 Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով
այդ թվում`
սիգարներ
սիգարելաներ
սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)



10 հատ
400 հատ
400 հատ
64
6406
Կոշիկ, բացառությամբ`
- կոշիկի մասեր
5 զույգ
91

9104 00 100

9108-9112,
9114
Ժամացույցներ և ժամացույցների մասեր,
բացառությամբ`
- ժամացույցներ` քաղաքացիական ավիացիայի
համար
- ժամացույցների մասեր
3 հատ