«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2001 թվականի N 433
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. 2001 թվականի համար աղետի գոտու բնակավայրերում արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցող հաշվառման վերցված քաղաքացիների ցուցակների ճշգրտման գործընթացը` Գյումրի և Սպիտակ քաղաքների համար, ավարտել մինչև 2001 թվականի մայիսի 20-ը».
բ) որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետում «1999 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «2001 թվականի հունիսի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |