Գլխավոր տեղեկություն
Համար
N 524
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1999 թվականի N 524

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 394 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտաարտադրական համալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության 1997-1998 թվականների վարձավճարի գծով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության ունեցած պարտքերը մարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 394 որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

07 խմբի 04 ենթախմբի («Թանգարաններ և ցուցահանդեսներ», «01. Թանգարանների պահպանում») «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողի երրորդ եռամսյակի համար նախատեսված 41885,5 հազ. դրամը պակասեցնել 570 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով չորրորդ եռամսյակի համար նախատեսված 64999,4 հազ. դրամը.

07 խմբի 06 ենթախմբի («Այլ մշակութային հիմնարկներ», «01. Մշակութային արժեքների պահպանում») «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողի երրորդ եռամսյակի համար նախատեսված 1819,3 հազ. դրամն ավելացնել 570 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով չորրորդ եռամսյակի համար նախատեսված 3587,9 հազ. դրամը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան