«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 1999 թվականի N 603
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 408 ԵՎ N 417 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները վերակազմակերպելու մասին» N 408 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետում «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Կամուրջշին» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.
բ) որոշման 2-րդ կետում «Տրանսբնակշին» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Տրանսբնակշին» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.
գ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Հայտրանսշին» փակ բաժնետիրական ընկերության «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» դուստր ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել համապատասխանաբար «Թունելմետրոշին», «Զանգեզուրտրանսշին», «Տրանսճանշին», «Տրանսսպասարկում», «Հատուկպայթշին», «Հողշինմեխանիզացիա» և «Խճաքարերի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունների»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Տնաշինական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկությունները վերակազմավորելու մասին» N 417 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետում «վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների» բառերը փոխարինել «վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերությունների» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |