«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 1999 թվականի N 576
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 388 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կենտրոնացված ջերմամատակարարման զարգացման ծրագրի մասին» N 388 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման զարգացման ծրագրի համակարգի միջին ժամկետային ու հեռանկարային զարգացման ռազմավարության որոշման և ընդհանուր վերահսկողության իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |