«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2000 թվականի N 886
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի N 470 և 1998 թվականի դեկտեմբերի 14-ի N 797 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
որոշման N 1 հավելվածի ցանկի «Կոտայքի մարզ» բաժնի 2-րդ սյունակը`
ա) «քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «բացառությամբ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի» բառերով.
բ) «քաղ. Չարենցավան» բառերից հետո լրացնել «Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |