Գլխավոր տեղեկություն
Համար
N 223
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 1999 թվականի N 223
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 557 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի N 143 որոշման խմբագրությամբ) 7-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման համար միջազգային մրցույթ հայտարարելու մասին» N 557 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 9-րդ կետի համաձայն, մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կարգի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան