ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 1995 թվականի N 342
քաղ. Երևան
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 21-ի «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգը և տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի ձևերը (կցվում են):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վեցամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, հաստատել`
ա) տնտեսական ընկերակցությունների և անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների գույքի ու ֆինանսական ցուցանիշների մասին հաշվեկշռի ձևը. դրա լրացման կարգը և հաշվապահական հաշվառման վարման կանոնները.
բ) անհատ ձեռներեցների, տնտեսական ընկերակցությունների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների ստացած եկամուտների և դրանց վրա կատարված ծախսերի կազմը:
3. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ու միջազգային կազմակերպություններում աշխատող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հարկ վճարող հանդիսացող քաղաքացիների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և հայտարարագրման կարգի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված Է |
Կ Ա Ր Գ
Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կանոնակարգվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգը:
II. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետությունում եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք)` անկախ եկամտի ստացման աղբյուրներից (Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս գտնվող աղբյուրներից):
3. Ֆիզիկական անձանց կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագիր կարող է չներկայացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
4. Տնտեսական ընկերակցությունների փայամասնակիցների եկամուտների բաշխումը նշվում է եկամուտների մասին հարկային մարմնին ներկայացվող տեղեկանքում, որի տվյալները հաղորդվում են փայամասնակից ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի հարկային մարմնին:
Ընկերակցության փայամասնակից ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են եկամուտների մասին հայտարարագիր (համաձայն N 1 կամ N 2 ձևերի), որի հիման վրա կատարվում է եկամտի հաշվարկ:
5. Ընտանեկան ձեռնարկություն վարող համատեղ սեփականության իրավունքով անձանց միջև եկամուտների բաշխումը նշվում է եկամուտների մասին հարկային մարմնին ներկայացվող տեղեկանքում, որի տվյալները հաղորդվում են սեփականատեր ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի հարկային մարմնին:
Ընտանիքի անդամները (սեփականատերերը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացնում են եկամուտների մասին հայտարարագիր (համաձայն N 1 ձևի):
6. Անչափահաս անձանց (մինչև 18 տարեկան երեխաների և խնամակալների) եկամուտներն ամբողջությամբ հայտարարագրվում են նրանց ծնողներից (խնամակալներից) որևէ մեկի կողմից (ըստ վերջիններիս ընտրության) և ներառվում նրանց եկամուտների կազմում:
III. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ և ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. N 1 ձևի հայտարարագրի I բաժնի 1-ին կետում, մինչև հարկ վճարողների հաշվառման անհատական իդենտիֆիկացիոն համարների համակարգի գործարկումը, լրացվում է (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում) պետական ռեգիստրի գրանցման վկայականի համարը:
8. N 1 ձևի հայտարարագրի II բաժնի 1-ին կետում հեղինակային վարձատրությունների մեջ մտցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի III բաժնում թվարկված եկամուտները, ընդ որում, «մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների մասով» ներառվում է միայն դրանց գումարը` սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի 24-ապատիկը (տարվա համար) գերազանցող մասով:
9. Փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում ծախսերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
10. N 1 ձևի հայտարարագրի II բաժնի 1-ին և 2-րդ կետերում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտները (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով` արտարժույթով ստացված եկամուտները), իսկ 3-րդ կետում` օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա պետություններից ստացված եկամուտները:
11. N 1 ձևի հայտարարագրի III բաժնի 1-ին կետը լրացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք տարվա որոշակի ժամանակահատվածում (միայն այդ ժամանակահատվածի համար) կամ ամբողջ տարին չեն ունեցել հիմնական աշխատանքի վայր: Ընդ որում, նշված կետի «ա» ենթակետում արտացոլվում է միայն մեկ (առավելագույն) արտոնություն` հաշվարկված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. N 1 ձևի հայտարարագրի III բաժնի 2-րդ կետում արտացոլվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածում չնախատեսված, սույն օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի հիման վրա լրացուցիչ սահմանվող արտոնությունները: Այդպիսիք տրամադրվելու դեպքում, արտացոլվում են N 1 ձևի հայտարարագրի IV բաժնի (եկամտահարկի հաշվարկ) աղյուսակ 6-ի 7-րդ ազատ տողում:
13. N 1 ձևի հայտարարագրի IV բաժնի վերջին մասում հարկ վճարողը հայտնում է տվյալ հաշվետու տարվան վերաբերող այն եկամուտների մասին, որոնք փաստորեն ստացվելու և հարկվելու են հետագա ժամանակաշրջանում:
14. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը համապատասխան ստանում են հեղինակային վարձատրություններ (բացի հեղինակների ժառանգներից), տարին ավարտվելուց հետո, մարտի 1-ից ոչ ուշ, իրենց բնակության վայրի փաստացի ստացած եկամուտների մասին:
Ձեռնարկատիրական գործունեությունից և աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապ չունեցող այլ աղբյուրներից եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնում են մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:
Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեության գծով եկամտի աղբյուրի առաջացման դեպքում վերջիններս հայտարարագիր են ներկայացնում եկամտի աղբյուրի առաջացման օրվանից մեկ ամիս հետո, 5-օրյա ժամկետում: Եկամտի աղբյուրի դադարելու դեպքում հայտարարագիրը տրվում է դադարելու օրվանից 5-օրյա ժամկետում:
IV. Հայաստանի Հանրապետությունում ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ և ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. N 2 ձևի հայտարարագրի 12-րդ կետում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև օտարերկրյա ֆիզիկական անձինք), որոնք Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ են ներկայացնում հայտարարագիր և ունեն երեխաների ու խնամարկյալների գծով հարկման ենթակա եկամուտների պակասեցման իրավունք, արտոնություն ստանալու համար պարտավոր են ներկայացվող հայտարարագրին կցել խնամարկյալների առկայությունը հաստատող փաստաթղթեր, որոնք պետք է վավերացված լինեն այն պետությունների իրավասու պետական մարմինների կողմից, որտեղ վճարողը մշտապես բնակվում էր մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը, իսկ այն դեպքում, երբ խնամքի տակ եղած անձինք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. N 2 ձևի հայտարարագրի 14.2 կետում արտացոլվում են Հայաստանի Հանրապետությունում ստացված եկամուտները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակաշրջանում օտարերկրյա պետություններում ստացված եկամուտների գումարները:
17. N 2 ձևի հայտարարագրի 15-րդ կետում արտացոլվում են օտարերկրյա ֆիզիկական անձանց հարկման ենթակա եկամուտների պակասեցման հիմքերը և արտոնության չափը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և այլ տեղեկություններ:
18. Փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում, ծախսերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
19. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձը եկամուտներ ստանալիս ներկայացնում է հայտարարագիր (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերի) ընթացիկ տարվա ենթադրվելիք եկամուտների մասին` Հայաստանի Հանրապետություն գալու օրվանից 1 ամսվա ընթացքում: Ընդ որում, լրացվում է N 2 ձևի հայտարարագիրը: Այդ դեպքում անհրաժեշտ է ընդգծել «Նախնական» բառը և լրացնել հայտարարագրի բոլոր կետերը, բացի 14.2 կետից:
20. Տարին ավարտվելուց հետո ներկայացվում է հայտարարագիր փաստացի ստացված եկամուտների մասին` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել N 2 ձևի հայտարարագրի առաջին տողի «Վերջնական» բառը և լրացնել հայտարարագրի բոլոր կետերը:
Օրացուցային տարվա ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեությունը դադարելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում փաստացի ստացված եկամուտների մասին հայտարարագիրը տրվում է ամենաուշը 1 ամիս առաջ:
21. Հայտարարագրերը ներկայացվում են օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեության կամ բնակության վայրի հարկային մարմնին:
Հաստատված է |
Ձև N 1
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
199 թ. ֆիզիկական անձանց ստացած եկամուտների մասին
I բաժին. Ընդհանուր տեղեկություններ
1. իդենտիֆիկացիոն համարը _________________________________________
2. Ազգանունը, անունը, հայրանունը ___________________________________
3. մշտական բնակության վայրը (հասցեն) ______________________________
___________________________________________________________________
4. Հեռախոսահամարները` բնակ. _________, ծառ. _______________________
5. Անձնագրի տվյալները, սերիան ________ N ___________ տրված ____ _________
6. Ընտանեկան դրությունը ________________________________________________
7. Մշտական բնակության վայրի հարկային մարմինը ______________________________________
8. Բանկային հաշիվները _______________________________________________________________
9. Հիմնական աշխատանքի վայրը, աշխատած ամիսների թիվը _________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
II բաժին. Եկամուտներ և ծախսեր*)
1. Հեղինակային վարձատրություններ
Աղյուսակ 1
Որտեղ է ստացվել եկամուտը (եկամուտներ վճարողի լրիվ անվանումը և հասցեն)
|
Եկամտի ստացման ժամանակա- հատվածը
|
Հաշվարկված եկամտի գումարը
|
Եկամտի ստացման ծախսերը |
Հարկման |
Եկամտի ստացման | |
տոկոս** |
դրամ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________
| ||||||
Ընդամենը` |
Կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերը ԿՑՎՈՒՄ ԵՆ, ՈՉ (ընդգծել)
2. Եկամուտներ ձեռնարկատիրական գործունեությունից և աշխատանքային պարտականությունների հետ կապ չունեցող այլ աղբյուրներից:
2.1. Եկամուտների ձեռնարկատիրական գործունեությունից:
Աղյուսակ 2
Գործունեության տեսակը, որից ստացվել է եկամուտը
|
Գործունեության
|
Եկամտի ստացման ժամանակա-հատվածը |
Ստացված եկամտի գումարը առանց անուղղակի հարկերի)
|
Եկամտի ստացման |
Հարկման |
Կանխավճարային | ||
տոկոս** |
դրամ | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________
| ||||||||
Ընդամենը` |
Կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերը ԿՑՎՈՒՄ ԵՆ, ՈՉ (ընդգծել)
__________________
*) Եկամուտներին, ծախսերին և հարկերին վերաբերող գումարներն արտահայտվում են ՀՀ ազգային արժույթով` դրամով:
**) Լրացվում է, եթե ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորված:
2.2. Փայամասնակցությունից, արժեթղթերից և ավանդների դիմաց ստացված եկամուտներ:
Աղյուսակ 3
Եկամուտ վճարողի լրիվ անվանումը և հասցեն |
Եկամտի ստացման ամիսը |
Հաշվարկված եկամտի գումարը |
Եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված հարկի գումարը |
1 |
2 |
3 |
4 |
____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ | |||
Ընդամենը` |
2.3. Եկամուտներ աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապ չունեցող այլ աղբյուրներից (վարձակալական վճար, վիճակախաղի դրամական շահումներ և այլն):
Աղյուսակ 4
Եկամուտ վճարողի լրիվ անվանումը և փոստային հասցեն |
Ինչի դիմաց է ստացվել եկամուտը |
Եկամտի ստացման ամիսը |
Ստացված եկամտի գումարը |
Եկամտի ստացման հետ կապված ծախսերը | |
1 |
2 |
3 |
4 |
5 | |
____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ | |||||
Ընդամենը` |
3. Եկամուտներ, որոնք ստացվել են օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա պետություններից:
Աղյուսակ 5
Պետության |
Եկամտի |
Ստացված եկամտի գումարը |
Եկամտի ստացման հետ կապված ծախսերը*) |
Օտարերկրյա պետություններից գանձված (պահված) հարկի գումարը | ||||
տոկոս** |
դրամ | |||||||
արտարժույթով |
դրամով |
արտարժույթով |
դրամով | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________ Ընդամենը X ____________________________________________________________________________________________ այդ թվում` ա) հեղինակային վարձատրություններ X ____________________________________________________________________________________________ բ) եկամուտներ ձեռնարկատիրական գործունեությունից X |
______________
*) Լրացվում է հեղինակային վարձատրություններ և ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստանալու դեպքում:
**) Լրացվում է, եթե ծախսերը փաստաթղթերով չեն հիմնավորված:
Կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերը ԿՑՎՈՒՄ ԵՆ, ՈՉ (ընդգծել)
Կրկնակի հարկումից խուսափելու համար ներկայացվում է ______________________-ում
(պետության անվանումը) |
հարկի վճարման մասին այդ պետության հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:
4. Եկամուտների ընդհանուր գումարը`
ա) հեղինակային վարձատրություններ (հայտարարագրի II բաժնի աղ. 1, սյուն. 3 + աղ. 5, սյուն. 4 «ա» ենթակետ) ___________ դրամ.
բ) եկամուտներ ձեռնարկատիրական գործունեությունից (հայտարարագրի II բաժնի աղ. 2, սյուն. 4 + աղ. 3, սյուն. 4 + աղ. 5, սյուն. 4 «բ» ենթակետ) ___________ դրամ:
5. Եկամուտների ստացման հետ կապված ծախսեր`
ա) հեղինակային վարձատրությունների գծով (հայտարարագրի II բաժնի աղ. 1, սյուն. 5 + աղ. 5, սյուն. 6 «ա» ենթակետ) ___________ դրամ.
բ) ձեռնարկատիրական գործունեության գծով (հայտարարագրի II բաժնի աղ. 2, սյուն. 6 + աղ. 4, սյուն. 5 + աղ. 5, սյուն. 6 «բ» ենթակետ) ___________ դրամ:
6. Հարկման ենթակա եկամուտների ընդհանուր գումարը`
ա) հեղինակային վարձատրությունների գծով (տող 4 «ա» ենթակետ-տող 5 «ա» ենթակետ) ___________ դրամ.
բ) ձեռնարկատիրական գործունեության գծով (տող 4 «բ» ենթակետ-տող 5 «բ» ենթակետ) ___________ դրամ:
III բաժին. Արտոնություններ
1. Հարկման ենթակա եկամտի պակասեցում`
ա) 10-ապատիկ (8-ապատիկ, 6-ապատիկ, 2-ապատիկ) ամսական նվազագույն աշխատավարձի չափով _____ ամիսների համար ______ դրամ գումարով: Պակասեցման հիմք հանդիսացող փաստաթղթերը _________________
____________________________________________________
բ) երեխաների և խնամարկյալների գծով ____ ամիսների համար _____ դրամ:
Պակասեցման հիմք հանդիսացող փաստաթղթերը ________________________
______________________________________________________
Ընդամենը հարկման ենթակա եկամտից պակասեցվում է (ա) + բ)) _________ դրամ:
2. Այլ հիմքեր, որոնք տալիս են հարկային արտոնության իրավունք
_________________________________________________
_________________________________________________
_________________________________________________
_______________ ամիսների համար ___________ դրամ:
IV բաժին Եկամտահարկի հաշվարկ
Աղյուսակ 6
NN |
Ցուցանիշները | Հեղինակային վարձատրությունը |
Ձեռնարկատիրական գործունեությունը |
Ընդամենը | ||||||
վճար- ողի տվյալ- ներով |
ՀՊՏ տվյալ-ներով |
տարբե- րությունը (+, -) |
վճա- րողի տվյալ- ներով |
ՀՊՏ տվյալ- ներով |
տարբե- րությունը (+, -) |
վճա- րողի տվյալ- ներով |
ՀՊՏ տվյալ- ներով |
տարբե- րությունը (+, -) | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. | Եկամտի ընդհանուր գումարը (հայտարարագրի II բաժնի 4-րդ կետը) |
X |
X |
X | ||||||
2. | Ծախսերի ընդհանուր գումարը (հայտարարագրի II բաժնի 5-րդ կետը) |
X |
X |
X | ||||||
3. | Հարկման ենթակա եկամտի պակասեցման ընդհանուր գումարը (III բաժնի 1-ին կետը) |
X |
X |
X | ||||||
4. | Հարկվող եկամտի գումարը (տող 1-տող 2-տող 3) |
X |
X |
X | ||||||
5. | Հարկի գումարի հաշվարկ համաձայն սանդղակի |
X |
X |
X | ||||||
6. | Վճարումներ տարվա ընթացքում` - պահումներ վճարման աղբյուրի մոտ - կանխավճարային մուծումներ - ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքում` այլ վճարումներ |
X X |
X X |
X X | ||||||
7. | ||||||||||
8. | Ենթակա է լրավճարման (տող 5-տող 6) |
|||||||||
9. | Ենթակա է վերադարձման կամ հաշվանցման առաջիկա վճարումների հաշվին (տող 6-տող 5) |
Միաժամանակ հայտարարվում է, որ 199 թ. ենթադրում եմ ստանալ հարկման ենթակա եկամուտներ, գումարով ______ ______ դրամ:
Վճարողի ստորագրությունը ____________________________
Սույն հայտարարագիրը գրանցված է
հարկային մարմնում _______________________________________
(հարկային մարմնի աշխատողի ստորագրությունը) |
«____» _________________ 199 թ.
Հաստատված է |
Ձև N 2
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆում մշտական բնակություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների ԵՎ քաղաքացիություն չունեցող անձանց 199 թ. եկամուտների մասին*)
Սույն հայտարարագիրը հանդիսանում է ՆԱԽՆԱԿԱՆ, ՎԵՐՋՆԱԿԱՆ (ընդգծել) 1. Ազգանունը, անունը, հայրանունը ________________________________________________________ 2. Մշտական բնակության վայրը նախքան ՀՀ ժամանելը _______________________________________ 3. ՀՀ ժամանելու ամսաթիվը _______________________________________________________________ 4. ՀՀ-ում մշտական բնակության վայրը (հասցեն) _____________________________________________ 5. Մշտական բնակության վայրի հարկային մարմինը __________________________________________ 6. ՀՀ-ում իրականացվող գործունեությունը ___________________________________________________ 7. ՀՀ-ում գործունեության իրականացման վայրը ______________________________________________ 8. Գործատուն (լրիվ անվանումը և փոստային հասցեն) ________________________________________ ________________________________________________________________________________________ 9. Ընտանեկան դրությունը ________________________________________________________________ 10. Ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը ______________________________________________ 11. Ամուսնու մշտական բնակության վայրը (հասցեն), գործունեության տեսակը և եկամուտների աղբյուրը _______________________________________________________________________________ 12. Երեխաները և խնամարկյալները |
Ազգանունը, անունը, |
Ծննդյան տարեթիվը, |
Ազգակցական |
Բնակության վայրը |
1 |
2 |
3 |
4 |
__________________
*) Ներկայացվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը կամ ՀՀ գալու օրվանից 1 ամսվա ընթացքում, եթե անձը ենթադրում է ՀՀ-ում գտնվել տարվա ընթացքում ավելի քան 183 օր, ինչպես նաև ՀՀ-ից վերջնականապես մեկնելուց 1 ամիս առաջ:
13. ՀՀ-ում վերջին անգամ հայտարարագիր ներկայացվել է
(նշել տարին և հարկային մարմինը) ______________________
14. 1. 199 թ. ենթադրվում է ստանալ _________________ հարկման ենթակա եկամուտ (լրացվում է հարկ վճարողի նախնական հայտարարագիր տալու դեպքում, եկամտի գումարը նշվում է ստացման ենթադրվող արժույթով և հարկային մարմնի կողմից վերահաշվարկվում է կանխավճարների հաշվարկման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կուրսով).
14.2. 199 թ. փաստացի ստացված եկամուտները (լրացվում է վերջնական հայտարարագիր ներկայացնելու դեպքում).
Պետության անվանումը, |
Եկամտի ստացման ամսաթիվը |
Ստացված եկամտի գումարը |
Աղբյուրի մոտ պահված (գանձված) հարկի գումարը | ||
արտար- |
դրամով |
արտար- |
դրամով | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ընդամենը` |
15. Հարկման ենթակա եկամուտների ստացման հետ կապված ծախսերը և այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ-ում հարկման հարցը քննարկելու ժամանակ:
_____________________________________________
_____________________________________________
_____________________________________________
16. Հեռախոսահամարներ` բնակ. ______________ ծառ. _____________
17. Իդենտիֆիկացիոն համարը _____________________
18. Հասցեն ՀՀ-ում, որով հարկային մարմինը կարող է ծանուցագրեր ուղարկել
_____________________________________________
Հարկատուի ուշադրությանը: |
Ընթացիկ տարվա համար նախնական հայտարարագրի և Հայաստանի Հանրապետությունից ֆիզիկական անձի մեկնելու ենթադրության վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում անցած տարվա վերջնական հայտարարագրի տվյալները հիմք են ընդունվում ընթացիկ տարում կանխավճարների հաշվարկման համար: |
«____» _____________________ 199 թ. |
____________________________________ (ստորագրությունը) | |
Հայտարարագիրը գրանցված է հարկային մարմնում |
______________________________________ (հարկային մարմնի աշխատողի ստորագրությունը) | |
«____» _____________________ 199 թ. |
