«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2003 թվականի N 893-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. հուլիսի 23 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ
Ավազ և կոպիճ
Գլաքար
Կավ
Դոլոմիտ
Ավազաքար
Մերգել
Կրաքար
Հրաբխային խարամ
Տուֆ
Բազալտ
Անդեզիտ
Գրանիտ-գրանոդիորիտ
Գրունտային ջրեր
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ
Ոսկի
Պլատին (պլատինի խումբ)
Պղինձ
Կապար
Մոլիբդեն
Ուրան (ռադիոակտիվ տարրեր)
Ռենիում
Կերակրի աղ
Նավթ
Գազ
Թերմալ ջրեր
Երկրաջերմային էներգիա
Ալմաստ
Ստորերկրյա քաղցրահամ ջրեր (բացառությամբ գրունտային ջրերի)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Հ Ա Տ ՈՒ Կ Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը ներառում է աշխատանքների հետևյալ ձևերը`
Աերոֆոտոհանույթ
Աերոտիեզերական հանույթ
Աերոգեոֆիզիկական հանույթ
Գրավիմետրական (ծանրաչափական) հանույթ
Ռադիոչափական հանույթ, ռադիոակտիվ տարրերի որոնումներ ու հետախուզություն
Ռադիոակտիվ և վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների տեղադրման հետ կապված երկրաբանական ուսումնասիրություն
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |