Գլխավոր տեղեկություն
Համար
N 192
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.1999-17.03.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.03.2013

040.0192.30.03

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 1999 թվականի N 192
քաղ. Երևան

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՆ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 12, 13 և 14 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ նորմավորման ենթակա են այն վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումները, որոնց համար սահմանված են մթնոլորտում դրանց պարունակության առողջապահական, բնապահպանական կամ այլ նորմատիվներ:

2. Սահմանել, որ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները (այսուհետև` արտանետումների նորմատիվներ) մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրների համար մշակում են այդպիսի աղբյուրներ ունեցող կազմակերպությունները (այսուհետև` կազմակերպություններ):

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելով`

ա) հաստատում է արտանետումների նորմատիվները.

բ) սահմանում է արտանետումների նորմատիվների որոշման մեթոդները և այն աղբյուրների տեսակները, որոնց համար դրանք մշակում են, ինչպես նաև նշված նորմատիվները մշակելու, համաձայնեցնելու և հաստատման ներկայացնելու կարգը:

3. Հաստատված արտանետումների նորմատիվները գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրվող մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումներ կատարելու թույլտվություններով, որոնց ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

4. Գործող օբյեկտների համար թույլտվությունները կազմակերպություններին տրվում են արտանետումների նորմատիվների հաստատման օրվանից 7 օրվա ընթացքում` այդ նորմատիվների հիման վրա: Թույլտվության մեջ նշվում են արտանետումների նորմատիվները և թույլտվության գործողության ժամկետը:

5. Նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող օբյեկտների համար կազմակերպություններին այդ օբյեկտները սահմանված կարգով շահագործման հանձնելու օրվանից 7 օրվա ընթացքում` մեկ տարի ժամկետով տրվում են արտանետումներ կատարելու թույլտվություններ` դրանց կառուցման, ընդլայնման և վերակառուցման նախագծային լուծումների հիման վրա: Այդ ժամկետում կազմակերպությունները պարտավոր են սույն որոշմանը համապատասխան մշակել արտանետումների նորմատիվներ և ստանալ արտանետումներ կատարելու թույլտվություններ:

6. Սահմանել, որ նոր արտադրվող և շահագործման մեջ գտնվող մթնոլորտային օդի աղտոտման շարժական աղբյուրների համար (տրանսպորտային և այլ փոխադրամիջոցներ) արտանետումների նորմատիվները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներով և կանոնակարգերով: Մթնոլորտային օդի աղտոտման շարժական աղբյուրների արտանետումները կարգավորելիս հաշվի են առնվում սույն որոշմամբ սահմանվող արտանետումների տարածքային նորմավորման պահանջները:

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության այն տարածքներում (մարզ, քաղաք, արդյունաբերական շրջան և այլն), որտեղ առկա են մթնոլորտային օդն աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաների գերնորմատիվային մակարդակներ, իրականացվում է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների տարածքային նորմավորում` այդ տարածքում առկա` մթնոլորտն աղտոտող յուրաքանչյուր շարժական և անշարժ աղբյուրի արտանետումների մասնաբաժինը որոշելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության հետ, որոշում է այն տարածքները, որոնց համար անհրաժեշտ է իրականացնել արտանետումների տարածքային նորմավորում:

9. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների տարածքային նորմավորման աշխատանքները կազմակերպում են պետական կառավարման տարածքային մարմինները:

10. Սահմանել, որ մթնոլորտի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվները, դրանց որոշման մեթոդները և այն աղբյուրների տեսակները, որոնց համար դրանք մշակվում են, հաստատվում և գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:

11. Նորմավորման ենթակա են մթնոլորտի վրա այն ֆիզիկական վնասակար ներգործությունները, որոնց համար սահմանված են մթնոլորտի վրա վնասակար ներգործության առողջապահական, բնապահպանական կամ այլ նորմատիվներ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան