«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 1998 թվական N 495
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի ծավալները ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացած միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» N 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման հավելվածի 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ճանապարհների հիմնանորոգման ծախսեր |
200,0». |
«14. Աղետի գոտում ճանապարհների հիմնանորոգման ծախսեր |
200,0 |
այդ թվում` |
|
Գյումրիի քաղաքապետարան | 130,0 |
Վանաձորի քաղաքապետարան | 50,0 |
Արթիկի քաղաքապետարան | 5,0 |
Ստեփանավանի քաղաքապետարան | 4,0 |
Սպիտակի քաղաքապետարան | 4,0 |
Ախուրյանի քաղաքապետարան | 3,0 |
Աշոցքի քաղաքապետարան | 2,0 |
Մարալիկի քաղաքապետարան |
2,0»: |
2. Առաջարկել Գյումրիի, Վանաձորի, Արթիկի, Ստեփանավանի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Մարալիկի համայնքների ղեկավարներին 5-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել նախատեսված աշխատանքների տիտղոսացուցակներն ու ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման վերահսկողությունը դնել համապատասխան մարզպետների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |