0400191.30.03.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մարտի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
30 մարտի 1999 թվականի N 191
քաղ. Երևան
Ռուսաստանի Դաշնության եվ Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղված Հայաստանի Հանրապետության զինծառայողների եվ կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի եվ կրթաթոշակների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1999 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում 1999 թվականի հունվարի 1-ից սահմանել`
ա) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի.
բ) Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակը` 25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.
գ) Հունաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններում ուսանող Հայաստանի Հանրապետության զինծառայողների կրթաթոշակները` 40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:
2. Պահպանել Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների ամսական դրամական բավարարման վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով սահմանված չափերով և կարգով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի «ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղվող Հայաստանի Հանրապետության զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 641 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 22-ի N 641 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» N 480 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ |
Հավելված |
Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր Հայաստանի Հանրապետության զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը
| |
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնի դրույքաչափը |
| |
Կենտրոնական ապարատ | |
վարչության պետ |
300 |
բաժնի պետ |
260 |
բաժանմունքի պետ, խմբի պետ, տեսչության պետ |
240 |
ավագ սպա, սպա |
220 |
Զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ |
|
|
300 |
բրիգադայի հրամանատար |
280 |
գնդի հրամանատար |
260 |
գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար |
240 |
|
220 |
դասակի հրամանատար |
200 |
|
Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ |