«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2000 թվականի N 17
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի ցանկից հանել սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակավայրերը դրանք ավելացնելով Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի ցանկում.
բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի ցանկը լրացնել նոր բնակավայրերով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հավելված N 1 |
Արագածոտնի մարզ Նորաշեն գյուղ (Ապարանի շրջան) Գեղարքունիքի մարզ Արծվանիստ գյուղ Շիրակի մարզ Աշոցք գյուղ Սյունիքի մարզ Թանահատ գյուղ Վայոց ձորի մարզ Արատես գյուղ |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Արագածոտնի մարզ Ավան գյուղ Արարատի մարզ Զանգակատուն գյուղ Լոռու մարզ Ազնվաձոր գյուղ Կոտայքի մարզ Գեղաշեն գյուղ |
Զառ գյուղ Շիրակի մարզ Կամո գյուղ Սյունիքի մարզ Աշոտավան գյուղ Վայոց ձորի մարզ Աղնջաձոր գյուղ |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |