«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 1999 թվականի N 165
քաղ. Երևան
«ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև կնքված առևտրական համագործակցության մասին համաձայնագիրն ու Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոսկվայի կառավարության միջև 1999 թվականի փետրվարի 13-ին Երևանում կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` վերակազմակերպել «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և դրանից առանձնացնելու եղանակով ստեղծել «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը` դրա կանոնադրական կապիտալը սահմանելով 522,03 (1 մլն ԱՄՆ-ի դոլար):
2. «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել`
ա) «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված հիմնական միջոցները` 410940 հազ. դրամ (787196 ԱՄՆ-ի դոլար) արժեքով, այդ թվում`
9 շենք (16968 քառ. մ)` 11 շինություն` 757 այլ հիմնական միջոց` 8 տրանսպորտային միջոց` |
282108,7 հազ. դրամ, |
բ) 110,09 մլն դրամ (212,8 հազ. ԱՄՆ-ի դոլար) «Հայաստանի ներդրումային ընկերություն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով նախատեսված լիազորությունները «Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մինչև 1999 թվականի մարտի 25-ը ավարտել «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման և «Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման հետ կապված աշխատանքները:
5. «Զարգացման հայկական գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Լոգիստիկ-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 1999 թվականի մարտի 31-ը վարձակալության հիմունքներով 49 տարի ժամկետով հատկացնել 300 քառ. մետր գրասենյակային տարածք Երևան քաղաքի Խանջյան, 19 հասցեում գտնվող մասնաշենքի 5-րդ հարկից, և կնքել համապատասխան պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|