040.0815.22.12.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1998 թվականի N 815
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ
ա) Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված լիցենզիայի հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը.
գ) սույն որոշման կիրարկումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ:
3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգին կից N 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն |
Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄան
1. Սույն կարգը սահմանվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` օգտագործող) կողմից շահագործվող` Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը:
2. Հսկիչ-դրամարկղային մեքենաները շահագործվում են միայն Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) դրանք գրանցելուց հետ:
3. Օգտագործողները շահագործման համար նախատեսված հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցման համար Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին:
Հարկային մարմինը, նշված փաստաթղթերն ստանալուց հետո, դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում կատարում է հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցումը, կապարակնքում է այն օգտագործողին տալիս Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտ: Ընդ որում, հարկային մարմինը հսկիչ-դրամարկղային մեքենաները սահմանված ժամկետում չգրանցելու դեպքում ներկայացված բոլոր փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում վերադարձնում է օգտագործողին` հսկիչ-դրամարկղային մեքենաները չգրանցելու պատճառների գրավոր հիմնավորմամբ:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված քարտն ստանալուց հետո օգտագործողը կարող է շահագործել հսկիչ-դրամարկղային մեքենան` պահպանելով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները:
5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները և Հայաստանի Հանրապետության առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով հասույթների հաշվառման լիակատարության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները:
6. Հսկիչ-դրամարկղային մեքենաների աշխատանքում խափանումներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական և այլ նորմաներից շեղումներ հայտնաբերելու դեպքում օգտագործողը դադարեցնում է աշխատանքը և սահմանված ձևի հայտ է ներկայացնում հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով լիցենզիա ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձին, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններ (այսուհետև` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող):
7. Օգտագործողը հայտի օրինակը`, տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի հետ հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն սկսելու ժամկետի և տեղի վերաբերյալ համաձայնության մասին նշումով, ներկայացնում է իր (հսկիչ-դրամարկղային մեքենայի) գրանցման վայրի հարկային մարմին:
Հարկային մարմինն օգտագործողի և տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնողի հետ միասին, վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հայտի հիման վրա, հայտը ներկայացնելու պահին հսկիչ-դրամարկղային մեքենայից հանում է կապարակնիքը և կազմում ակտ` հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն սկսելու պահին ֆիսկալային (հարկային) հիշողության և մյուս բոլոր հաշվիչների ցուցմունքների մասին: Սույն կետում նշված գործողությունը, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնքումը կատարվում է նաև հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն ավարտելուց հետո:
8. Հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգման աշխատանքները կարող են կատարվել օգտագործողի կամ տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի մոտ:
9. Օգտագործողը, եթե չունի շահագործվող այլ հսկիչ-դրամարկղային մեքենա, որի միջոցով հնարավոր կլինի շարունակել աշխատանքները, մինչև սույն կարգով սահմանված նորոգման աշխատանքների ավարտն առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի չի կարող վերսկսել աշխատանքները:
10. Հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնող կարող է ունենալ հարկային մարմիններում սահմանված կարգով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաներ` նորոգման աշխատանքների ընթացքում դրանք օգտագործողին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված կարգով ժամանակավորապես տրամադրելու համար:
11. Մինչև հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգման աշխատանքներն սկսելը տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնողը լրացնում է հսկիչ- դրամարկղային մեքենաների շահագործման կանոններով նախատեսված փաստաթղթերը, իսկ նորոգման աշխատանքն ավարտելուց հետո օգտագործողին տալիս է կտրոն կատարված աշխատանքների մասին և հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գրանցամատյանում կատարում համապատասխան գրանցում:
12. Օգտագործողը հսկիչ-դրամարկղային մեքենայի անխափան աշխատանքն ապահովելու համար կարող է տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի միջոցով պայմանագրային հիմունքներով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նախապահպանական այնպիսի աշխատանքներ, որոնց կատարումը չի խախտում հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնիքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական ու այլ նորմաները:
13. Օգտագործողը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գրանցամատյանում կատարում է գրառում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և (կամ) նորոգման աշխատանքների կատարման մասին:
14. Հարկային մարմինը յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայի համար վարում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված ձևի գրանցման տեղեկագրեր, որոնցում արձանագրում է հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման (նորոգման) և սպասարկումից (նորոգումից) շահագործման մեջ մտնելու ժամկետների և համապատասխան հաշվիչների ցուցմունքների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև, հսկիչ-դրամարկղային մեքենան շահագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, կատարում է գրառում` այն շահագործումից հանելու մասին:
15. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: