Գլխավոր տեղեկություն
Համար
N 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.1998-16.12.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.28/5(38)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
18.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.1998

040.0098.18.02.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18 ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 1998 թվականի N 98
քաղ. Երևան

 

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ կադաստրային քարտեզագրման նյութերը (կադաստրային քարտեզներ և կադաստրային հատակագծեր) տեղանքի փոքրացված և ընդհանրացված արտապատկերումներն են համապատասխան մասշտաբով և պայմանական նշաններով, որոնց վրա արտահայտվում են անշարժ գույքի օբյեկտները (անկախ սեփականության ձևից), դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, տեսքերն ու տեսակները, վերգետնյա ու ստորգետնյա հաղորդակցուղիների ցանկը և անշարժ գույքի վերաբերյալ այլ տվյալներ:

2. Կադաստրային քարտեզները և կադաստրային հատակագծերն ստեղծվում են գեոդեզիական ցանցի հիման վրա, որի համար հիմք է հանդիսանում պետական գեոդեզիական ցանցը:

3.Կադաստրային քարտեզագրման նյութերը բաժանվում են երկու խմբի`

ա) կադաստրային շրջանացման քարտեզներ,

բ) կադաստրային հատակագծեր:

4. Կադաստրային շրջանցման քարտեզների կազմման համար հիմք են հանդիսանում` 1:200000, 1:100000, 1:500000 և 1:25000 մասշտաբների տեղագրական քարտեզները, որոնց վրա ցույց են տրվում կադաստրային տարածքները, ենթատարածքները, սեկտորները և թաղամասերը:

5. Կադաստրային հատակագծերը կազմվում են կադաստրային հանույթների հիման վրա:

6. Կադաստրային հատակագծերը կազմվում են`

ա) բնակավայրերի համար` 1:500, 1:2000, 1:5000 մասշտաբների.

բ) բնակավայրերից դուրս գտնվող տարածքների համար` 1:2000, 1:5000, 1:10000 մասշտաբների:

7. Կադաստրային հանութային նյութերը կազմվում են 50x50 սմ և 40x40 սմ չափերով հիմքերի վրա:

8. Կադաստրային հատակագծերում անշարժ գույքի վերաբերյալ տվյալները պետք է համապատասխանեն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրառումներին:

9. Կադաստրային հատակագծերում յուրաքանչյուր սեփականության օբյեկտի տրվում է առանձին կադաստրային համար (ծածկագիր):

10. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` երկամսյա ժամկետում սահմանել կադաստրային հատակագծերի ճշտության նկատմամբ առաջադրվող պահանջները, պայմանական նշանները և կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման մասին հրահանգը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.11.1999, N 693 16.12.1999, N 98
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան