040.0550.04.09.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 1998 թվականի N 550
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 24497 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել NN 1, 2, 5 և 6 դուստր ձեռնարկությունները` իրենց վարձակալությամբ տրված գույքի հետ, և դրանք մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 18390 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 18390 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 14712 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 14712 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.5. «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6107 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1151 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 396 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 557 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 3 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 773 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 37 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 2470 հազ. դրամ.
արտաբյուջետային վճարումների գծով` 106 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 334 հազ. դրամ.
այլ պարտավորություններ` 280 հազ. դրամ:
1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
1.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության N 1 դուստր ձեռնարկությունը` իրեն վարձակալությամբ տրված գույքով, վերակազմավորել «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության:
2.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 7086 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին-1» բաց բաժնետիրական ընկերության:
2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 4892 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4892 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3914 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3914 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.5. «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2194 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 239 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 549 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 106 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 815 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 53 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 432 հազ. դրամ:
2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-1» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
2.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության թիվ 2 դուստր ձեռնարկությունը` իրեն վարձակալությամբ տրված գույքով, վերակազմավորել «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության:
3.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 10446 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին-2» բաց բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 3912 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3912 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 3130 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3130 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6534 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 556 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 589 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 679 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 397 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 2502 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1811 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության N 5 դուստր ձեռնարկությունը` իրեն վարձակալությամբ տրված գույքով, վերակազմավորել «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության:
4.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 30018 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին-5» բաց բաժնետիրական ընկերության:
4.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 9072 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9072 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 7258 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7258 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.5. «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 20946 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 913 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 525 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1488 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 758 հազ. դրամ.
մատակարարների ե կապալառուների նկատմամբ` 6415 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 679 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10168 հազ. դրամ:
4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-5» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
4.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Վարդենիսշին» փակ բաժնետիրական ընկերության N 6 դուստր ձեռնարկությունը` իրեն վարձակալությամբ տրված գույքով, վերակազմավորել «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության:
5.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 6818 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վարդենիսշին-6» բաց բաժնետիրական ընկերության:
5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 5656 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5656 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 4526 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 4526 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.5. «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1163 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 22 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 40 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 1087 հազ. դրամ.
արտաբյուջետային վճարումների գծով` 14 հազ. դրամ:
5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վարդենիսշին-6» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
5.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 99815 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասնագիտացված ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով մասնագիտացված ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:
6.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 98200 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9820 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 98200 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9820 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.4. «Մասնագիտացված ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1618 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 101 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1235 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 276 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 6 հազ. դրամ:
6.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
6.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 15921 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կառույց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Կառույցշին» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 15543 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 15543 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 12435 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 12435 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
7.4. «Կառույց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 377,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 31,3 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 299,5 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 14,5 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 9,9 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 13,3 հազ. դրամ:
7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:
7.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
8.1. Հաշվեկշռային մեթոդով 870855 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Չարենցավանի «Ավտոձույլ» («Հայձուլ» ՓԲԸ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Թուջեձույլ» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 511046 հազ. դրամ, որը համապատասխանում է 511046 բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 408837 հազ. դրամ, որը համապատասխանում է 408837 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
8.4. Չարենցավանի «Ավտոձույլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
8.5. Չարենցավանի «Ավտոձույլ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 359809 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 44293 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 282391 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3708 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 297 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 37 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 10249 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 276 հազ. դրամ.
վարկային էմիսիայի միջոցներ` 500 հազ. դրամ.
ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 18058 հազ. դրամ:
8.6. Մրցութային հանձնաժողովին`
ա) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ և կազմակերպել մրցույթի անցկացումը.
բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
գ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
8.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
8.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
8.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Քաջարանշին» փակ բաժնետիրական ընկերության N 4 դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Քաջարանշին-4» փակ բաժնետիրական ընկերության:
9.2. Հաշվեկշռային մեթոդով 127902 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քաջարանշին-4» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Քաջարանշին-4» բաց բաժնետիրական ընկերության:
9.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 81082 հազ. դրամ, որը համապատասխանում է 81082 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 64866 հազ. դրամ, որը համապատասխանում է 64866 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 16217 հազ. դրամ:
9.6. «Քաջարանշին-4» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 46819,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 19109,5 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 6062,8 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 6302,6 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 120 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 230 հազ. դրամ.
դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 14397,2 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 274,7 հազ. դրամ.
արտաբյուջետային վճարումների գծով` 322,7 հազ. դրամ:
9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) «Քաջարանշին-4» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
9.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
9.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության խոշոր պանելային դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Խոշոր պանարտ» փակ բաժնետիրական ընկերության:
10.2. Հաշվեկշռային մեթոդով 216097 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Խոշոր պանարտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Խոշոր պանարտ» բաց բաժնետիրական ընկերության:
10.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 198321 հազ. դրամ, որը համապատասխանում է 198321 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 158657 հազ. դրամ, որը համապատասխանում է 158657 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
10.5. «Խոշոր պանարտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 17776 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 7861 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 465 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 536 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2017 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 5 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1142 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով` 5750 հազ. դրամ:
10.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) «Խոշոր պանարտ» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
10.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
10.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
10.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայսանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության N 6 դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Սանտեխմոնտաժ- 6» փակ բաժնետիրական ընկերության:
11.2. Հաշվեկշռային մեթոդով 2153 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սանտեխմոնտաժ-6» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Սանտեխմոնտաժ-6» բաց բաժնետիրական ընկերության:
11.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1267 հազ. դրամ, որը համապատասխանում է 1267 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1014 հազ. դրամ, որը համապատասխանում է 1014 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
11.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 254 հազ. դրամ:
11.6. «Սանտեխմոնտաժ-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 886 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 727,8 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 130,1 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 28,1 հազ. դրամ:
11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) «Սանտեխմոնտաժ-6» փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
11.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
11.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
11.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
12.1. Հաշվեկշռային մեթոդով 7795 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել դասական (լոտային) աճուրդով (առանց տարածքի) վերակազմավորելով «Զոդամետ» բաց բաժնետիրական ընկերության:
12.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 2610 հազ. դրամ, որը համապատասխանում է 2610 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.3. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 2088 հազ. դրամ, որը համապատասխանում է 2088 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.4. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերը տրոհել 8 լոտի` յուրաքանչյուրում 261 բաժնետոմս:
12.5. Սահմանել մեկ լոտի մեկնարկային գինը` 261 հազ. դրամ:
12.6. «Զոդող» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 5184,5 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 539,6 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1074,9 հազ. դրամ.
անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2065,3 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 823,2 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 608 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 73,5 հազ. դրամ:
12.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության աճուրդի անցկացման մասին.
բ) աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
12.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Գ. Նանագուլյան | - |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար |
Ա. Մարկոսյան | - |
ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ |
Է. Մուրադյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.03.2000, N 110 | 13.03.2000, N 550 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|