040.0367.16.06.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 1998 թվականի N 367
քաղ. Երևան
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի և հատուկ ազդանշանների օգտագործումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահին և պաշտոնական պատվիրակություններին սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման առանձնահատուկ համարանիշերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության այն պետական մարմինների ցանկը, որոնց ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման բացակայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով` համաձայն N 2 հավելվածի.
գ) օպերատիվ ծառայությունների ցանկը, որոնց ավտոտրանսպորտային միջոցները գունագրաֆիկ երանգավորման առկայության պայմաններում կարող են կահավորվել հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) և ձայնային ազդանշաններով` համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ արտաեզրաչափքային բեռներ, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր տեղափոխող, ճանապարհների վրա շինարարական, վերանորոգման կամ մաքրման աշխատանքների համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները կահավորվում են դեղին կամ նարնջագույն հատուկ լուսային (առկայծող փարոսիկներ) ազդանշաններով:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` թույլատրել սույն որոշման N N 2 և 3 հավելվածներում նշված պետական մարմինների և օպերատիվ ծառայությունների ավտոտրանսպորտային միջոցների հատուկ լուսային և ձայնային ազդանշաններով կահավորումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելով, ընդունել «Օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցներ, գունագրաֆիկ սխեմաներ, ճանաչման նշաններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ» Հայաստանի Հանրապետության ստանդարտը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ
ՀՀ Նախագահին սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների համարանիշեր | 001 UU --- 002 ՍՍ | |
Պաշտոնական պատվիրակություններին սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների համարանիշեր | ARM 001 --- ARM 050 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՈՒՆԱԳՐԱՖԻԿ ԵՐԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ՀԱՏՈՒԿ ԼՈՒՍԱՅԻՆ (ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐ) ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՀԱՏՈՒԿ ԼՈՒՍԱՅԻՆ և ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ թիվԸ |
ՀՀ Նախագահի աշխատակազմ | * |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ | * |
ՀՀ կառավարության աշխատակազմ | * |
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն | * |
ՀՀ պաշտպանության նախարարություն | * |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | ** |
ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտի անվտանգության և գծային հսկողության ծառայություն | ** |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն | ** |
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության հատուկ կապի ծառայություն | ** |
ՀՀ դատախազություն | ** |
ՀՀ մաքսային վարչություն | ** |
* Թիվը որոշում են նշված պետական մարմինների ղեկավարները:
* * Թիվը որոշում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՕՊԵՐԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳՈՒՆԱԳՐԱՖԻԿ ԵՐԱՆԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ ՀԱՏՈՒԿ ԼՈՒՍԱՅԻՆ (ԱՌԿԱՅԾՈՂ ՓԱՐՈՍԻԿՆԵՐ) ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ
1. Զինվորական ոստիկանություն և ավտոտեսչություն
2. Ինկասացիոն ծառայություններ
3. Հրշեջ պահպանության ծառայություն
4. Ոստիկանություն
5. Շտապ բուժօգնություն
6. Վթարային-փրկարարական ծառայություններ
7. Օդանավակայանային ապահովման ավտոծառայություն
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |