«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2000 թվականի N 558
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Գեղարքունիքի մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 4 հավելվածի` Մարտունու քաղաքային համայնքի սեփականության գույքի ցանկը «Երկրագիտական թանգարան» տողից հետո լրացնել «Մյասնիկյան փողոց N 3 հասցեում գտնվող երկհարկանի վարչական շենք» տողով:
2. Գեղարքունիքի մարզպետին` երկամսյա ժամկետում Մարտունու քաղաքապետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքի սեփականության գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Մարտունու քաղաքային համայնքին հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |