«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1998 թվականի N 395
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 587 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 16-ի «Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 587 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 165 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բռնագրավված, տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական արժեքների իրացմամբ զբաղվող կազմակերպության ծառայությունների դիմաց վարձատրության չափը, ըստ իրացվող արժեքների առանձին տեսակների, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, բայց իրացման հասույթի 10 տոկոսից ոչ ավելի»:
|
Ա. Դարբինյան |