040.0311.30.07.97 «Վավերացնում եմ»Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 30 հուլիսի 1997 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1997 թ. N 311
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը (այսուհետև` դպրոց) պետական բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն է, որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի մասին» N 197 որոշմամբ:
2. Դպրոցի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
3. Դպրոցն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և դրոշ:
4. Դպրոցի լրիվ անվանումն է`
հայերեն` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոց.
ռուսերեն` Âûñøàÿ øêîëà ìèíèñòåðñòâà âíóòðåííèõ äåë è íàöèîíàëüíîé áåçîïàñíîñòè Ðåñïóáëèêè Àðìåíèÿ.
անգլերեն` High School of the Ministry of Internal Affairs and National Security of the Republic of Armenia.
5. Դպրոցի գտնվելու վայրն է քաղ. Երևան, 375114, Ծովակալ Իսակովի 29:
II. ԴՊՐՈՑԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Դպրոցի հիմնական խնդիրներն են`
ա) իրավաբանական և ճարտարագիտական կրթությամբ հրամանատարական կազմի մասնագետների պատրաստումը.
բ) ներքին գործերի համակարգի միջին և ավագ հրամանատարական կազմի որակավորման բարձրացումը և վերապատրաստումը.
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.
դ) ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, իրավագիտության բնագավառում հետազոտությունների իրականացումը:
7. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան դպրոցը`
ա) կազմում է ուսումնական պլաններ, ծրագրեր և միջոցներ ձեռնարկում դրանց իրականացման համար.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության (այսուհետև` նախարարություն) միջոցով համագործակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.
գ) նախարարության համաձայնությամբ պայմանագրեր է կնքում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական ու ոչ պետական ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետ.
դ) իրականացնում է գիտահրատարակչական գործունեություն:
III. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Դպրոցի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նախարարության ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
9. Դպրոցի անմիջական ղեկավարումն իրականացնում է դպրոցի պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը (այսուհետև` նախարար):
10. Դպրոցի պետը`
ա) պատասխանատվություն է կրում դպրոցի գործունեության համար, կազմակերպում դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.
բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է դպրոցի սովորողների և աշխատողների համար.
գ) ներկայացնում է դպրոցը պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև օտարերկրյա պետական և ոչ պետական ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում և ստորագրում համապատասխան փաստաթղթեր.
դ) իրականացնում է դպրոցի ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, գիտահրատարակչական, ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր ղեկավարումը.
ե) ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հրամանների ու հրահանգների կատարումը, վերահսկողություն սահմանում դրա նկատմամբ.
զ) կազմակերպում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների մարզային վարչությունների, հանրապետության ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների հետ դպրոցի համագործակցությունը.
է) նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում դպրոցի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.
ը) ապահովում է ըստ մասնագիտությունների մասնագետների պատրաստման պետական պատվերի կատարումը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում դպրոցի շարքային, կրտսեր հրամանատարական կազմի և պայմանագրային հիմունքներով աշխատողներին, միջնորդում է նախարարին միջին և ավագ հրամանատարական կազմի աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու համար: Իր իրավասության սահմաններում խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում դպրոցի անձնակազմին.
ժ) ղեկավարում է դպրոցի աշխատողների ընտրության, տեղաբաշխման և վերապատրաստման աշխատանքները.
ժա) շնորհում է հատուկ կոչումներ դպրոցի ունկնդիրներին, շարքային ու կրտսեր հրամանատարական կազմի աշխատողներին, միջնորդություն է հարուցում նախարարին դպրոցի շրջանավարտներին` սկզբնական հատուկ, իսկ դպրոցի հրամանատարական կազմին` հերթական կոչումներ շնորհելու մասին.
ժբ) ապահովում է դպրոցում գաղտնիության ռեժիմը.
ժգ) սահմանում է դպրոցի պետի տեղակալների, դպրոցի մասնաճյուղերի և բաժինների պետերի իրավասության շրջանակները, հաստատում դպրոցի կանոնակարգը, ներքին կարգապահական կանոնները և դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը.
ժդ) իր բացակայության ժամանակ դպրոցի պետի պարտականությունների կատարումը հանձնարարում է իր տեղակալներից մեկին.
ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
11. Դպրոցի պետին առընթեր ստեղծվում և գործում է դպրոցի խորհուրդը:
12. Դպրոցի խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է դպրոցի պետը:
13. Դպրոցի խորհրդի ձևավորման և գործունեության կարգը, կառուցվածքը սահմանվում է դպրոցի խորհրդի կանոնադրությամբ:
Դպրոցի խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամանակով:
14. Դպրոցի խորհրդի անդամների թվաքանակը դպրոցի պետի առաջարկությամբ հաստատում է նախարարը: Դպրոցի խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են պետը, նրա տեղակալները, նախարարության ներկայացուցիչը, գիտական քարտուղարը, ֆակուլտետների և ամբիոնների պետերը, ունկնդիրների խորհուրդների ներկայացուցիչները: Դպրոցի խորհրդի մյուս անդամներն ընտրվում են դպրոցի խորհրդի կանոնադրության համաձայն:
Դպրոցի խորհրդի նախագահը դպրոցի պետն է:
15. Դպրոցի խորհուրդը`
ա) մշակում և դպրոցի պետի հաստատմանն է ներկայացնում իր կանոնադրությունը.
բ) քննարկում է դպրոցի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագծերը.
գ) քննարկում և դպրոցի պետի հաստատմանն է ներկայացնում դպրոցի գործունեության գլխավոր ուղղությունները.
դ) մշակում և դպրոցի պետին է ներկայացնում դիմորդների ընդունելության պայմանները` Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններին համապատասխան.
ե) դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների, կառուցվածքային այլ ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման, լուծարման վերաբերյալ.
զ) դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների պետերին պաշտոններից ազատելու և այդ պաշտոններում առաջադրված թեկնածուներին նշանակելու վերաբերյալ.
է) դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ մասնագիտությունների անվանացանկի վերաբերյալ.
ը) ուսումնասիրում և դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ըստ մասնագիտությունների ուսումնական պլանների վերաբերյալ.
թ) քննարկում է դպրոցի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում զեկուցումներ դպրոցում կատարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ.
ժ) դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ունկնդիրներին անվանական կրթաթոշակներ նշանակելու և պարգևներ շնորհելու վերաբերյալ.
ժա) քննարկում է դպրոցի կառուցվածքային ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունները.
ժբ) քննարկում է դպրոցի միջազգային կապերի ծրագրերն ու ուղղությունները.
ժգ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` դպրոցի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:
16. Դպրոցի խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում դպրոցի պետի կողմից հաստատվելուց հետո:
IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
17. Դպրոցի ուսումնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը ֆակուլտետն է, որն ստեղծվում է ըստ ընդհանուր մասնագիտական կողմնորոշման կամ ըստ գործունեության բնույթի:
Ֆակուլտետի կազմում գործում են ամբիոններ և այլ ուսումնագիտական ստորաբաժանումներ:
18. Ֆակուլտետը ղեկավարում է ֆակուլտետի պետը:
Ֆակուլտետի պետը`
ա) ներկայացնում է ֆակուլտետը դպրոցում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.
բ) սահմանված կարգով դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի աշխատողներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, նրանց հատուկ կոչումներ շնորհելու, ինչպես նաև ունկնդիրներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, դպրոցից հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:
19. Ֆակուլտետի պետին առընթեր կարող է ստեղծվել ֆակուլտետի խորհուրդ, որը գործում է դպրոցի խորհրդի կողմից հաստատված ֆակուլտետի խորհրդի կանոնադրության հիման վրա: Ֆակուլտետի խորհուրդն ստեղծվում է 5 տարի ժամանակով:
20. Ֆակուլտետի խորհուրդը`
ա) դպրոցի խորհրդին է ներկայացնում առաջարկություն ֆակուլտետի պետի թեկնածության կամ նրան պաշտոնից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ.
բ) ֆակուլտետի պետի միջոցով դպրոցի խորհրդին է ներկայացնում ամբիոնների պետերի, պրոֆեսորների, դոցենտների, ավագ դասախոսների, դասախոսների պաշտոնների համար թեկնածություններ.
գ) ֆակուլտետի պետի միջոցով դպրոցի պետին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում նոր ամբիոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակառուցման և լուծարման վերաբերյալ.
դ) դպրոցի խորհրդին է ներկայացնում առաջարկություն ֆակուլտետի ուսումնական պլաններն ու ծրագրերը հաստատելու, դասախոսական և այլ նոր պաշտոններ սահմանելու վերաբերյալ.
ե) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնադաստիարակչական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:
21. Դպրոցի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման հիմնական ստորաբաժանումն ամբիոնն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող դասախոսներին ու հետազոտողներին: Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի պետը:
22. Դպրոցի կազմում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվում են դպրոցի մասնաճյուղեր:
Դպրոցի մասնաճյուղի կառուցվածքը, կառավարումը և փոխհարաբերությունները դպրոցի հետ կարգավորվում են սույն կանոնադրությամբ և դպրոցի մասնաճյուղի կանոնադրությամբ:
23. Դպրոցի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է նախարարը` դպրոցի պետի ներկայացմամբ:
V. ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
24. Ունկնդիրների ընդունելությունը դպրոց կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Դպրոց ընդունվելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայություն անցած ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության մարմիններում մեկ տարուց ոչ պակաս ծառայության մեջ գտնվող անձինք:
25. Դպրոցում ուսուցումն իրականացվում է ցերեկային ձևով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է իրականացվել նաև հեռակա և դրսեկության (էքստեռն) ձևերով:
26. Դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով:
27. Դպրոցում իրականացվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական սեմինար և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:
28. Դպրոցում կիրառվում է բարձրագույն կրթության միասնական եռաստիճան համակարգ: Դպրոցի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (վկայագիր):
Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
29. Վերապատրաստման կամ որակավորման բարձրացման դասընթացներն ավարտած ունկնդիրներին տրվում է համապատասխան վկայական:
30. Դպրոցում կազմակերպվում են գիտական համաժողովներ (կոնֆերանս), խորհրդակցություններ, սեմինարներ:
31. Անհրաժեշտության դեպքում գիտական աստիճաններ շնորհելու համար դպրոցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել մասնագիտական խորհուրդներ:
32. Դպրոցը խրախուսում է հիմնարար և կիրառական գիտությունների բոլոր այն ճյուղերի զարգացումը, որոնք կազմում են մասնագետների պատրաստման գործընթացի բաղկացուցիչ մասը: Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել դպրոցի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցողները և ունկնդիրները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:
VI. ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
33. Դպրոցի աշխատողներն են դասախոսները, գիտական, հրամանատարական, ուսումնաօժանդակ և վարչատնտեսական աշխատակիցները: Դպրոցի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են դպրոցի կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և նախարարության ակտերին համապատասխան:
34. Պրոֆեսորադասախոսական կազմին պատկանող անձանց պաշտոնների նշանակելիս ապահովվում է հրապարակայնության սկզբունքը:
Պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը, որպես կանոն, իրականացվում է կադրերի պահուստից (ռեզերվ):
Ամբիոնի պետի պաշտոնում նշանակում են գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ինչպես նաև փորձառու գիտությունների թեկնածուներին, որոնց գիտական մասնագիտությունը համապատասխանում է ամբիոնի բնույթին (պրոֆիլ):
Որպես դպրոցի ղեկավար աշխատողներ և հատուկ առարկաների ամբիոնների պետեր, գիտնականների հետ միաժամանակ կարող են նշանակվել նաև ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների բարձր որակավորում ունեցող աշխատողներ, ովքեր համապատասխան գիտական աստիճան չունեն, սակայն տվյալ մասնագիտությամբ նախարարության վարչությունների և բաժինների պետերի պաշտոններում հինգ տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի փորձ ունեն:
35. Դպրոցի սովորողներն են ունկնդիրները, ադյունկտները, ասպիրանտները, մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով դպրոց գործուղված նախարարության համակարգի աշխատողները:
Դպրոցի սովորողներն են սահմանված կարգով դպրոց ընդունվածները, որոնք ուսումնառության ընթացքում հավակնում են դպրոցի կողմից շնորհվող որևէ որակավորման աստիճանի:
Սովորողների պարտականություններն ու իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նախարարության ակտերով և դպրոցի կանոնակարգով:
36. Ուսուցման ընթացքում առաջին և երկրորդ կուրսերի ցերեկային ուսուցման ունկնդիրները գտնվում են զորանոցային պայմաններում:
37. Ցերեկային ուսուցման ունկնդիրները համարվում են զինծառայողներ` Հայաստանի Հանրապետության ժամկետային զինծառայողների համար սահմանված գույքային և դրամական, իսկ զորանոցային պայմաններում գտնվողները` նաև պարենային բավարարման իրավունքով:
38. Դպրոցի պետն առանձին դեպքերում իրավունք ունի ունկնդիրներին թույլատրելու բնակվել դպրոցից դուրս` Երևան քաղաքի տարածքում և մերձակայքում:
39. Դպրոցի ունկնդիրները պարտավոր են`
ա) խորապես տիրապետել ընտրած մասնագիտության տեսական գիտելիքներին և գործնական հմտություններին.
բ) անվերապահորեն պահպանել ծառայողական կարգապահությունը, սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված բոլոր ուսումնական առաջադրանքները.
գ) կատարել սույն կանոնադրության և դպրոցի ներքին կարգապահական կանոնների պահանջները, ինչպես նաև պետերի հրամանները.
դ) խստորեն պահպանել պետական և ծառայողական գաղտնիքները.
ե) տիրապետել հաշվեցուցակային զենքին:
40. Դպրոցի ունկնդիրներն իրավունք ունեն`
ա) օգտվելու մասնագիտացված լսարաններից, գրադարանից և դպրոցի մարզական, առողջարարական, մշակութային ու հանրակացարանային համալիրից.
բ) սահմանված կարգով օգտվելու զինծառայողների համար նախատեսված սոցիալական ապահովության ծառայություններից.
գ) մասնակցելու դպրոցի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.
դ) դպրոցի կանոնակարգին համապատասխան համատեղելու ուսումն ու աշխատանքը դպրոցի ստորաբաժանումներում:
41. Ունկնդիրները պարապմունքներից (այդ թվում` նաև ինքնուրույն) կարող են ազատվել միայն շուրջօրյա վերակարգում ծառայելու ընթացքում կամ նախարարի հրամանով օպերատիվ-հետախուզական միջոցառումներում ներգրավվելու դեպքում:
42. Ցերեկային ուսուցման ունկնդիրները դպրոցն ավարտելուց հետո ատեստավորվում են սահմանված կարգով, և նրանց շնորհվում են միջին հրամանատարական կազմի սկզբնական հատուկ կոչումներ:
43. Դպրոցի շրջանավարտներն աշխատանքի են նշանակվում նախարարության կադրային մարմինների առաջարկությունների և դպրոցի երաշխավորությունների հիման վրա:
44. Պետական պատվերով դպրոց ընդունված ունկնդիրների ուսուցումն անվճար է:
45. Ունկնդիրների երկրորդ մասնագիտության գծով ուսուցման, կուրսում թողնելու, դպրոցից հեռացնելու, վերականգնելու, համապատասխան տարկետում ձևակերպելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան հրահանգներով և դպրոցի կանոնակարգով:
VIII. ԴՊՐՈՑԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
46. Դպրոցի գույքն են կազմում նրա հիմնական, շրջանառու և դրամական միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ:
47. Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է իրեն ամրակցված գույքը և ֆինանսական միջոցները:
48. Դպրոցի ֆինանսական միջոցները կազմում են բյուջետային և արտաբյուջետային միջոցները: Բյուջետային միջոցները դպրոցին հատկացվում և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Արտաբյուջետային միջոցները ծախսվում են սահմանված կարգով հաստատված նախահաշիվներին համապատասխան:
49. Դպրոցի արտաբյուջետային միջոցները գոյանում են`
ա) պայմանագրային գիտահետազոտական աշխատանքներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությունից ստացված եկամուտներից.
բ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների բարեգործական ներդրումներից և նվիրատվություններից:
50. Դպրոցի բոլոր ծախսերն ու եկամուտները նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան ընդհանուր ծախսերի նախահաշվին համապատասխան:
51. Դպրոցը`
ա) իր միջոցների սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է փոփոխել ծախսերի չափերը` ըստ նախահաշվի առանձին հոդվածների` բացառությամբ աշխատավարձի, կրթաթոշակների, գույքային և պարենային բավարարման համար բյուջեով նախատեսված միջոցների.
բ) կարող է ունենալ հիմնադրամներ (այդ թվում` արտաբյուջետային աշխատավարձի հիմնադրամ)` համաձայն դպրոցի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի.
գ) սահմանված կարգով կնքում է տնտեսական և այլ պայմանագրեր, ձեռք բերում դպրոցի համար անհրաժեշտ գույք.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և նախարարության ակտերին համապատասխան վարձակալության է հանձնում իրեն ամրակցված գույքը:
52. Դպրոցի աշխատավարձի ֆոնդը ձևավորվում է բյուջետային և արտաբյուջետային միջոցներից:
53. Սահմանված նորմացույցներին համապատասխան` դպրոցը նախարարության միջոցով ապահովվում է զենքով և զինամթերքով, օպերատիվ փորձագիտական և համակարգչային տեխնիկայով, սարքավորումներով, կապի միջոցներով, տրանսպորտով և այլ գույքով:
54. Դպրոցը սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում, համապատասխան հաշվետվություններ է ներկայացնում նախարարություն և համապատասխան այլ պետական մարմիններ:
55. Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը:
IX. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
56. Դպրոցի վերակառուցումը կամ լուծարումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.11.2006, N 1791-Ն | 06.01.2007, N 311 | |
16.08.2000, N 485 | 16.08.2000, N 311 | |
14.09.1999, N 566 | 10.10.1999, N 311 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|