Գլխավոր տեղեկություն
Համար
N 426
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.1998-13.07.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2024

040.0426.060798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1998 թվականի N 426
քաղ. Երևան

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանի նմուշը և նկարագիրը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_893

Հուշանշանի` «Q» տառը հիշեցնող մասը խորհրդանշում է անգլերեն «Quality» (որակ) բառը: Այդ մասի ստորին հատվածը ներկայացված է դարեր շարունակ Հայաստանի խորհրդանիշը հանդիսացող Արարատ լեռան պատկերով և պատրաստված է արծաթից:

Ներմուծեք նկարագրությունը_894

Հուշանշանի «Ո» տառը հիշեցնող մասը խորհրդանշում է հայերեն «որակ» բառը:

Ներմուծեք նկարագրությունը_895

Հուշանշանի վրա պատկերված արեգակը հավերժության, լույսի, ջերմության խորհրդանիշն է: Այն ոսկեջրած է:

Ներմուծեք նկարագրությունը_896

Հուշանշանի վրա պատկերված ոճավորված անիվը խորհրդանշում է շարժում, առաջընթաց: Այն պատրաստված է արծաթից, մասամբ ոսկեջրած է:

Հուշանշանի արժեքը 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ է:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.03.2024, N 418-Ն 27.03.2024, N 426
06.06.2002, N 803-Ն 13.07.2002, N 426
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան