ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 դեկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 190 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն պարզաբանում է.
1. Նախընտրական շտաբների վրա տեղադրվող տեղեկատվական բնույթի տպագիր պաստառները (ցուցանակները) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն կարող համարվել, եթե միաժամանակ.
ա) չեն պարունակում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր,
բ) դրանց թիվը չի գերազանցում այդ ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, իսկ յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) չափը` 7 քառ. մետրը:
2. Սույն պարզաբանման 1-ին կետում նշված տեղեկատվական բնույթի տպագիր պաստառները (ցուցանակները) պարտադիր պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների և անձանց մասին, որոնք պատասխանատու են դրանց հրատարակման համար, ինչպես նաև տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: Առանց նշված վավերապայմանները պարունակող պաստառների (ցուցանակների) հրատարակումն ու տեղադրումը արգելվում է:
3. Սույն պարզաբանման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի պայմանները չբավարարող և/կամ գերազանցող տպագիր պաստառների (ցուցանակների) համար կատարվող ծախսերը պետք է ներառվեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի միջոցներից կատարվող ծախսերում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |