ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
_________________ Վ. Խաչատրյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19 հոդվածով սահմանվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի գանձման դրույքաչափերը, միաժամանակ նույն հոդվածի 25-րդ մասի.
25. |
այլ վայրում ևս լիցենզավորման |
տվյալ լիցենզիայի տրման համար |
Երբ պետական տուրք վճարողից շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա տալու համար գանձվել է պետական տուրք այդ գործունեությունն իրականացնելու համար սահմանված դրույքաչափով և հետագայում լիցենզավորված անձին այլ վայրում ևս նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիա (լիցենզիաներ) տալու համար գանձվել է պետական տուրք Օրենքի 19 հոդվածի 25-րդ մասի համաձայն, ապա նույն գործունեության իրականացման առաջին լիցեզիայի ուժը կորցրած ճանաչելիս առաջանում է Օրենքի 19 հոդվածի 25-րդ մասի համաձայն տրված լիցենզիայի (լիցենզիաների) տարեկան հերթական պետական տուրքի դրույքաչափի որոշման խնդիր։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում ենք՝
Երբ պետական տուրք վճարողից շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա տալու համար գանձվել է պետական տուրք այդ գործունեությունն իրականացնելու համար սահմանված դրույքաչափով և հետագայում լիցենզավորված անձին այլ վայրում ևս նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիա (լիցենզիաներ) տալու համար գանձվել է պետական տուրք Օրենքի 19 հոդվածի 25-րդ մասի համաձայն, ապա երբ նույն գործունեության իրականացման առաջին լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվում՝ ժամկետային առումով այդ լիցենզիայից հետո Օրենքի 19 հոդվածի 25-րդ մասի համաձայն տրված լիցենզիայի համար տարեկան հերթական պետական տուրքը գանձվում է այդ գործունեությունն իրականացնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափով։