«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1996 թվականի N 73
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՄԻԱՍՏԻՃԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի` ակադեմիկոսների և թղթակից անդամների անդամության երկաստիճան համակարգից միաստիճան համակարգի անցնելու մասին առաջարկությունը և սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր թղթակից անդամները համարվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրությունը հաստատելու մասին» N 205 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 11-րդ կետի առաջին պարբերությունից հանել «թղթակից անդամներից» բառերը.
բ) 12-րդ կետի «դ» ենթակետից և 40-րդ կետից հանել «թղթակից անդամները» բառերը.
գ) 28-րդ կետից հանել «կամ թղթակից անդամներից» բառերը.
դ) 35-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «և թղթակից անդամներից», 42, 43, 46-րդ կետերից և 48-րդ կետի չորրորդ պարբերությունից «և թղթակից անդամներ», 44-րդ կետից «թղթակից անդամների», 45-րդ կետի երկրորդ պարբերությունից «և թղթակից անդամի» ու «և թղթակից անդամներին» բառերը.
ե) ուժը կորցրած ճանաչել 41-րդ և 47-րդ կետերի երկրորդ, 48-րդ կետի երրորդ և վեցերորդ պարբերությունները.
զ) 49-րդ կետի առաջին պարբերությունից հանել «իսկ թղթակից անդամ ընտրելիս` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները և թղթակից անդամները» ու «և թղթակից անդամների» բառերը, իսկ երկրորդ պարբերությունից` երկրորդ նախադասությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 5-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |