«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 1996 թվականի N 8
քաղ. Երևան
«ՄԻԴԼԵՆԴ-ԱՐՄԵՆԻԱ ԲԱՆԿ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերության միջազգային ճանաչումը, նրա Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու, այդ կապակցությամբ բացառության կարգով համապատասխան հարկային արտոնություններ տալու առաջարկությունները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերությունը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ազատել`
ա) շահութահարկի վճարումից` առաջիկա երկու տարում, իսկ երրորդ տարվանից մինչև տասներորդ տարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաշվարկվող շահութահարկի գումարը նվազեցնել այդ գումարի 50 տոկոսի չափով.
բ) ընկերության օտարերկրյա բաժնետերերին վճարվող շահաբաժինների դիմաց գանձվող շահութահարկից (եկամտահարկից)` առաջիկա տասը տարում.
գ) ավելացված արժեքի հարկի վճարումից` առաջիկա տասը տարում:
2. «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերության կողմից շահութահարկի հաշվարկման ժամանակ չի կիրառվում հաշվեկշռային շահույթի ավելացման նորմը` ինքնարժեքի կազմում ներառվող սպառմանն ուղղված միջոցների նորմավորվող մեծությունը գերազանցող գումարի մասով:
3. «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերության աշխատակիցներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք եկամտահարկն առաջիկա տասը տարվա ընթացքում վճարում են միայն Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներից` հաստատուն 12 տոկոս դրույքաչափով:
4. «Միդլենդ Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերության կողմից բանկի օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող աշխատակիցների նյութական և սոցիալական վիճակի բարելավման նպատակով կատարվող կոմունալ-կենցաղային ծառայությունների արժեքը, ինչպես նաև բնակարանով ապահովման, բուժման, երեխաների կրթության, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գումարները չեն ներառվում հարկվող եկամուտների կազմի մեջ:
5. Սահմանել, որ «Միդլենդ-Արմենիա բանկ» բաժնետիրական ընկերության հաշվետու տարվա գործունեության արդյունքում ստացած վնասները 1995 թվականից սկսած ծածկվում են հաջորդ տարիների շահույթների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |