Գլխավոր տեղեկություն
Համար
N 419
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.1994-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 1994 թվականի N 419

քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 30-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքների հետ կապված աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի և սոցիալական ապահովության հարցերի մասին» N 142 որոշման, և Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողների սոցիալական ապահովության որոշ խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`

ա) Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքներում զբաղված աշխատողների կողմից վճարվող` աշխատանքի վայր մեկնելու և վերադարձի տրանսպորտային փոխադրավարձի չափաբաժինը սահմանել Երևանում ներքաղաքային ավտոբուսներով երթևեկության համար հաստատված սակագնի չափով, իսկ չվերթի ծախսերի մնացած մասը հատուցել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման համար հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին` համաձայն տրանսպորտային ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրերի.

բ) Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողների տրանսպորտային փոխադրումներն ապահովել ՀԱԷԿ-ին պատկանող ավտոբուսներով, իսկ դրանց չբավարարելու դեպքում` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ պայմանագրային հիմունքներով, ըստ ՀԱԷԿ-ի ներկայացրած հայտերի:

2. Սահմանել, որ`

 ա) ՀԱԷԿ-ի աշխատողների տրանսպորտային փոխադրումների սակագները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կողմից կարող են վերանայվել ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էներգետկայի և վառելիքի նախարարության հետ, և կիրառվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատվելուց հետո:

Նշված սակագները հաշվարկելիս հաշվի առնել 1 տոկոս շահութաբերության ցուցանիշը.

բ) ՀԱԷԿ-ի աշխատողների տրանսպորտային փոխադրումներն ավելացված արժեքի հարկի առումով հավասարեցվում են մերձքաղաքային ուղևորափոխադրումներին:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև ՀԱԷԿ-ի գործարկումը:

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ