ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 1994 թվականի N 341
քաղ. Երևան
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշման 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Բավարարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնդրանքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ 18 քույր եկեղեցիների կողմից նվիրատրված սարքավորումների հիման վրա ստեղծված «Վանք» ձեռնարկությանն օժանդակություն ցույց տալու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օտարել նշված ձեռնարկության վարձակալած և պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները:
2. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների ներգրավմամբ, ստեղծել հանձնաժողով և մեկամսյա ժամկետում ավարտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օտարվող պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |