Գլխավոր տեղեկություն
Համար
N 341
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
27.07.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 1994 թվականի N 341

քաղ. Երևան

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշման 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Բավարարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնդրանքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ 18 քույր եկեղեցիների կողմից նվիրատրված սարքավորումների հիման վրա ստեղծված «Վանք» ձեռնարկությանն օժանդակություն ցույց տալու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օտարել նշված ձեռնարկության վարձակալած և պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները:

2. Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների ներգրավմամբ, ստեղծել հանձնաժողով և մեկամսյա ժամկետում ավարտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օտարվող պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ