ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 1992 թվականի N 495
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հանձնարարել պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` քաղաքներում և շրջաններում կառուցվող պետական բնակարանային ֆոնդի 10 տոկոսը, իսկ Երևան քաղաքում` 5 տոկոսը բաշխել լուսավորության նախարարությանը և պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմների ժողկրթության բաժիններին` օրենքով սահմանված կարգով ուսուցիչներին ու դաստիարակներին հատկացնելու նպատակով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` քննության առնել ընդհանուր առմամբ սոցիալական ոլորտի աշխատողների նյութական օգնության հարցը և մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |