ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
01 հոկտեմբերի 2025 թ. N 352-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգումները և դրանց կիրառման կարգը հաստատելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի 1.1 կետի 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածի աղյուսակում
« |
|
» |
պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
» |
2) Հրամանի 1.2 կետի 5-րդ ենթակետով հաստատված N 16 հավելվածում «Ընթացիկ ծախսերի դասակարգման կիրառման կարգի»՝ «420000-ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» կատեգորիայի «423000-ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» խմբի ենթաանալիտիկ հաշիվների նկարագրության «423713 ներկայացուցչական ծախսեր օտարերկրյա պետություններում» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.
«423714
423715 423716 423717 423718
423719 423720 423721 423722 423723 |
պատվիրակությունների անդամների օդանավակայանում դիմավորելու, հյուրանոցային ծախսեր տրանսպորտային սպասարկման ծախսեր սուրճի ընդմիջման և սննդի ապահովման ծախսեր դահլիճների, տեխնիկական միջոցների, սարքերի և սարքավորումների վարձակալության հետ կապված ծախսեր թարգմանչական ծառայությունների ձեռքբերման ծախսեր մշակութային միջոցառումների ծախսեր գրասենյակային և այլ ծախսեր տեղեկատվական բնույթի ծախսեր ներկայացուցչական այլ ծախսեր»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2025-10-01 |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:
