ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 1994 թվականի N 444
քաղ. Երևան
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների, շինանյութերի և սարքավորումների հանրապետություն ներկրման ծանր պայմաններում բնակելի շինարարության համար հատկացված կապիտալ ներդրումներով առավելագույն քանակի բնակելի մակերես շահագործման հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, ժամանակավորապես, որ պետական բյուջեի հաշվին կառուցվող բնակելի շենքերը շահագործման են հանձնվում հարդարման, սարքավորման և դրանց շրջակայքի բարեկարգման աշխատանքների տեսակների, ծավալների մասնակի կրճատմամբ ու փոփոխմամբ, համաձայն հավելվածի:
Թույլատրված կրճատումների և փոփոխությունների դեպքում պատվիրատուները սահմանված կարգով փոփոխություններ են կատարում նախագծանախահաշվային փաստաթղթերում և ճշգրտումներ մտցնում ներկայացվող հաշվետվություններում: Կառույցի ընդունման ակտին կցվում է տեղեկանք կատարված կրճատումների ու փոփոխությունների մասին, համապատասխան գումարային հաշվարկներով, հաստատված պատվիրատուի ու կապալառուի կողմից:
2. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին և Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` ընդլայնել բնակչությանը մատուցվող ծառայությունների տեսականին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բնակչության շինանյութերի և սարքավորումների նկատմամբ պահանջը առաջնահերթ կարգով ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԱՍՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԱԾ ԵՎ ՓՈՓՈԽՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ
Աշխատանքի անվանումը Իրականացվող աշխատանքի տեսակը և ծավալը 1 2 Պատերի արտաքին մակերեսի հարդարում կարերի և ճաքերի քսահարթում ցեմենտ-ավազի շաղախով Սենյակների, խոհանոցների և միջանցքների պատերի և առաստաղների հարդարում և սանհանգույցների պատերի հարդարում Սենյակների, խոհանոցների և միջանցքների հատակների պատրաստում Լողասենյակների և սանհանգույցների հատակների պատրաստում Պատշգամբների հատակների պատրաստում Նկուղների հատակների պատրաստում Աստիճանների, միջհարկային և մուտքի հարթակների պատրաստում Դռների տեղադրում բնակարանների մուտքերի, լողասենյակների և սանհանգույցների դռների տեղադրում, շենքի մուտքերի միաշերտ դռների տեղադրում երկշերտ պատուհանների տեղադրում միաշերտ ապակեպատումով Լողասենյակների և սանհանգույցների սարքավորումների տեղադրում Խոհանոցային սարքավորումների տեղադրում Ջեռուցում ներքին ցանցի մոնտաժում առանց մարտկոցների տեղադրման Գազամատակարարում արտաքին և ներքին ցանցերը, գազօջախներն ու գազի ջրատաքացուցիչները չեն մոնտաժվում Էլեկտրամատակարարում արտաքին լուսավորման ցանցերն ու սարքերը չեն մոնտաժվում խոհանոցների էլեկտրական սալիկները չեն տեղադրվում Թույլ հոսանքի սարքավորում ռադիոհաղորդակցական ցանցի մոնտաժում տարածքի ուղղաձիգ հարթեցում շենքերի մուտքերին տոփանած խճի ծածկույթով, բետոնե եզրաքարերով ավտոմեքենաների մոտեցման ճանապարհների կառուցում շենքերի շրջափակի (մայթի) սալարկման իրականացում
բետոնե պատերի դեպքում` կարերի և ճաքերի քսահարթում գաջի շաղախով քարե պատերի և միջնապատերի դեպքում` միաշերտ սվաղ գաջի շաղախով
Լողասենյակների
սվաղ ցեմենտ-ավազի շաղախով
լինոլեումի տեղադրում ցեմենտ-ավազի հարթաշերտի վրայից
ցեմենտի հատակի պատրաստում ողորկումով
ցեմենտի հատակի պատրաստում ողորկումով
տոփանած գրունտով հատակների պատրաստում
ողորկում ցեմենտի շաղախով
Պատուհանների տեղադրում
զուգարանի կոնքի (ունիտազի), լվացարանի, հատականցքի (տրապի) կամ ցնցուղի հիմքի տեղադրում
լվացարանի տեղադրում
Բարեկարգում
Կոյուղի
կոյուղի չունեցող գյուղական բնակավայրերում կոյուղու հորերի տեղադրում` ներքին ցանցի միացումով
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |