ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 1991 թվականի N 675
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Թույլատրել բացառության կարգով Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միությանը արտադրելու և նորոգելու որսորդական հրազեն, ճայթիչ, վառոդ, պարկուճ և մանրագնդակ, ինչպես նաև ձեռք բերելու և խանութներում վաճառելու որսորդական հարթափող, ակոսավոր հրազեն, վառոդ ու զինամթերք:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միության հրազենի և զինամթերքի արտադրության նկատմամբ հսկողությունը և անվտանգությունը:
Որսորդական հրացանները և զինամթերքը փորձարկելու և սերիական արտադրությունը սկսելու նպատակով կազմել միջգերատեսչական հանձնախումբ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և նյութական ռեսուրսների նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միության անհրաժեշտ նյութատեխնիկական մատակարարումը:
4. Հանձնարարել պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին` Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միությանը հատկացնել շինություններ և տարածքներ` որսորդական հրազենի, որսորդական օպտիկայի արհեստանոցների կազմակերպման և խանութների ստեղծման համար:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |