ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի օգոստոսի 29-ի որոշման 1-ին կետում «սահմանելով պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը» բառերը փոխարինել «սահմանելով պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը» բառերով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
5 սեպտեմբերի 1990 թվականի, քաղ. Երևան հ. Ն.-0108-1 |