«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
25 սեպտեմբերի 2017 թ. |
N 326-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 134-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի հավելվածով հաստատված ձևով ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:
Վ. Հարությունյան
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի N 326-Ն հրամանի |
Ձև |
ՀԱՇՎԱՐԿ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
Փաստաթղթի համարը ________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
| |||||||||||||||
2. Հարկ վճարողը |
||||||||||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
||||||||||||||||
4. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
Եռամսյակ |
Բաժին 1.
Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ
(դրամ) |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպության անվանումը |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպության հարկ վճարողի նույնա-կանացման ծածկագիրը (համարը) |
Կազմա-կերպական-իրավական ձևը (առկա-յության դեպքում) |
Իրա-վաբա-նական հասցեն (գտնվելու վայրը) |
Պետութ-յան կոդը |
Եկամտի վճարման ամսաթիվը |
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը, շահութահարկի դրույքաչափը, շահութահարկի գումարը | |||
եկամտի կոդ |
եկամտի գումար |
դրույքա-չափ |
հարկի գումար | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ընդամենը |
Բաժին 2.
Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով
(դրամ) |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպության անվանումը |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպության հարկ վճարողի նույնա-կանացման ծածկագիրը (համարը) |
Կազմա-կերպական-իրավական ձևը (առկայության դեպքում) |
Իրավաբա-նական հասցեն (գտնվելու վայրը) |
Պետութ-յան կոդը |
Եկամտի վճարման ամսաթիվը |
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը, շահութահարկի դրույքաչափը, շահութահարկի գումարը | |||
եկամտի կոդ |
եկամտի գումար |
դրույքա-չափ |
հարկի գումար | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ընդամենը |
Բաժին 3.
Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող եկամուտներ, որոնք վճարվել են Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությանը
(դրամ) |
ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմա-կերպության մշտական հաստա-տության անվանումը |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպության հարկ վճարողի նույնա-կանացման ծածկագիրը (համարը) |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպության կազմակերպական-իրավական ձևը (առկայության դեպքում) |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպութ-յան իրավա-բանական հասցեն (գտնվելու վայրը) |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության պետության կոդը |
Եկամտի վճարման ամսաթիվը |
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը | |
եկամտի կոդ |
եկամտի գումար | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Բաժին 4.
Հայաստանի Հանրապետության աղբյուրներին չդասվող եկամուտներ
(դրամ) |
ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմա-կերպության անվանումը |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպության հարկ վճարողի նույնա-կանացման ծածկագիրը (համարը) |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպության կազմա-կերպական-իրավական ձևը (առկայության դեպքում) |
Ոչ ռեզիդենտ կազմա-կերպութ-յան իրավա-բանական հասցեն (գտնվելու վայրը) |
Ոչ ռեզիդենտ կազմակեր-պության պետության կոդը |
Եկամտի վճարման ամսաթիվը |
Վճարված եկամտի տեսակը (կոդը), եկամտի գումարը | |
եկամտի կոդ |
եկամտի գումար | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Կ Ա Ր Գ
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների):
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում` անունը, ազգանունը:
4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու կամ բնակության վայրը:
5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:
6․Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը։
7․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի նույնականացման ծածկագիրը (համարը)։
8․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը (առկայության դեպքում)։
9․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության իրավաբանական հասցեն (գտնվելու վայրը)։
10․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության գրանցման պետության կոդը․
1) 101՝ Ռուսաստանի Դաշնություն․
2) 102՝ Բելառուսի Հանրապետություն․
3) 103՝ Ղազախստանի Հանրապետություն․
4) 104՝ Ղրղզստանի Հանրապետություն․
5) 105՝ Տաջիկստանի Հանրապետություն․
6) 106՝ Թուրքմենստան․
7) 107՝ Ուզբեկստանի Հանրապետություն․
8) 108՝ Ուկրաինա․
9) 109՝ Մոլդովայի Հանրապետություն․
10) 110՝ Ավստրիայի Հանրապետություն․
11) 111՝ Լեհաստանի Հանրապետություն․
12) 112՝ Շվեյցարիայի Համադաշնություն․
13) 113՝ Արաբական Միացիալ Էմիրություններ․
14) 114՝ Լիբանանի Հանրապետություն․
15) 115՝ Չեխիայի Հանրապետություն․
16) 116՝ Լիտվայի Հանրապետություն․
17) 117՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն․
18) 118՝ Բելգիայի Թագավորություն․
19) 119՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն․
20) 120՝ Ռումինիա․
21) 121՝ Բուլղարիայի Հանրապետություն․
22) 122՝ Խորվաթիայի Հանրապետություն․
23) 123՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն․
24) 124՝ Կանադա․
25) 125՝ Սերբիայի Հանրապետություն․
26) 126՝ Դանիայի Թագավորություն․
27) 127՝ Կիպրոսի Հանրապետություն․
28) 128՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն․
29) 129՝ Էստոնիայի Հանրապետություն․
30) 130՝ Հնդկաստանի Հանրապետություն․
31) 131՝ Սինգապուրի Հանրապետություն․
32) 132՝ Թաիլանդի Հանրապետություն․
33) 133՝ Հունաստանի Հանրապետություն․
34) 134՝ Սլովակիայի Հանրապետություն․
35) 135՝ Հունգարիա․
36) 136՝ Սլովենիայի Հանրապետություն․
37) 137՝ Ինդոնեզիայի Հանրապետություն․
38) 138՝ Վրաստան
39) 139՝ Իռլանդիա․
40) 140՝ Իսպանիայի Թագավորություն․
41) 141՝ Մալթայի Հանրապետություն․
42) 142՝ Իսրայել․
43) 143՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն․
44) 144՝ Քուվեյթի Պետություն․
45) 145՝ Իտալիայի Հանրապետություն․
46) 146՝ Քատարի Պետություն․
47) 147՝ Իրանի Իսլամական Հանրապետություն․
48) 148՝ Նիդերլանդների Թագավորություն․
49) 149՝ Ֆինլանդիայի Հանրապետություն․
50) 150՝ Լատվիայի Հանրապետություն․
51) 151՝ Շվեդիայի Թագավորություն․
52) 152՝ Ֆրանսիայի Հանրապետություն․
53) 199՝ Այլ պետություններ․
11․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է եկամտի վճարման ամսաթիվը։
12․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է վճարված եկամտի կոդը․
1) 001՝ շահաբաժիններ.
2) 002՝ պարտքային պարտավորությունների մասով եկամուտներ: Այս տողում լրացվում են, մասնավորապես՝ փոխառության տոկոսների տեսքով եկամուտները.
3) 003՝ ռոյալթի, բացի ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտների.
4) 004՝ ինտելեկտուալ սեփականության օբյեկտների օգտագործումից և (կամ) օգտագործման իրավունքի տրամադրումից ստացված եկամուտներ.
5) 005՝ գույքը վարձակալության հանձնելուց ստացված եկամուտներ.
6) 006՝ շարժական գույքի օտարումից եկամուտներ.
7) 007՝ անշարժ գույքի օտարումից եկամուտներ.
8) 008` արժեթղթերի օտարումից եկամուտներ․
9) 009` ապահովագրական հատուցումներ․
10) 010՝ վերաապահովագրական վճարներ․
11) 011՝ փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ․
12) 012՝ տոկոսներ, բացառությամբ փոխառության տոկոսների տեսքով եկամուտների․
13) 013՝ ակտիվի արժեքի հավելաճ․
14) 099՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտներ։
13․ Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը:
14. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված՝ Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
15. Հաշվարկի 1-ին բաժնի աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը՝ ըստ եկամտի տեսակների:
16․ Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան։
17․ Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային այլ պայմանագրերի համաձայն, ենթակա չեն հարկման Հայաստանի Հանրապետությունում կամ ենթակա են հարկման Օրենսգրքով սահմանված դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով։
18․Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան եկամտի նկատմամբ կիրառված՝ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» գործող միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային այլ պայմանագրերով սահմանված շահութահարկի համապատասխան դրույքաչափը:
19. Հաշվարկի 2-րդ բաժնի աղյուսակի 10-րդ սյունակում լրացվում է շահութահարկի գումարը՝ ըստ եկամտի տեսակների:
20․ Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան։
21․Հաշվարկի 3-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներին դասվող այն եկամուտները, որոնք վճարվել են Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությանը։
22․ Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի 1-7-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 6-12-րդ կետերին համապատասխան։
23․ Հաշվարկի 4-րդ բաժնի աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում են 7-րդ սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված այն եկամուտները, որոնք, Օրենսգրքի 107-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, չեն համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտներ: Ընդ որում, նշված կետում չեն լրացվում Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված` արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտները:
(հավելվածը խմբ. 06.12.24 N 1606-Ն)