ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 մարտի 2010 թ. |
N 276-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԶԱՐԵՀ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, անհատ ձեռնարկատեր Զարեհ Խաչատրյանի 24.02.2010թ. N 1015 դիմումը.
Հրամայում եմ՝
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Զարեհ Վարդանյանին 2004 թվականի նոյեմբերի 10-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000101 լիցենզիայի գործողությունը 2010 թվականի մարտի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 1-ը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |