ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«19» նոյեմբեր 2024 թ. |
N 357-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՒՐ ԼԱՐԻՆԳԻՏՈՎ ԵՎ ՏՐԱԽԵԻՏՈՎ, ԲԱԶՄԱԿԻ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՈՎ ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել սուր լարինգիտով և տրախեիտով, բազմակի և չճշտված տեղակայումով վերին շնչառական ուղիների սուր վարակներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
19.11.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«19» նոյեմբեր 2024 թվականի N 357-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՍՈՒՐ ԼԱՐԻՆԳԻՏՈՎ ԵՎ ՏՐԱԽԵԻՏՈՎ, ԲԱԶՄԱԿԻ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՈՎ ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
J06 |
Վերին շնչառական ուղիների սուր վարակներ, բազմակի և չճշտված տեղակայումով Բացառությամբ` շնչառական վարակի` ԱՀՃ (J22) գրիպի վիրուսի` նույնականացրած (J09, J10.1) չնույնականացրած (J11.1) |
2) |
J06.0 |
Սուր լարինգոֆարինգիտ (կոկորդաըմպանաբորբ) |
3) |
J06.8 |
Վերին շնչառական ուղիների այլ սուր վարակներ, բազմակի տեղակայումներով |
4) |
J06.9 |
Վերին շնչառական ուղիների սուր վարակ` չճշտված Վերին շնչառական ուղիների սուր հիվանդություն վարակ` ԱՀՃ |
5) |
J04 |
Սուր լարինգիտ (կոկորդաբորբ) և տրախեիտ (շնչափողաբորբ) Բացառությամբ` սուր խցանող կրուպի (կոկորդաբորբի) և էպիգլոտիտի (J05.-) լարինգիզմի (ստրիդոր) (շչացող) (J38.5) |
6) |
J04.0 |
Սուր լարինգիտ (կոկորդաբորբ) Լարինգիտ (կոկորդաբորբ) (սուր)` ԱՀՃ այտուցվող սեփական ձայնային ապարատի տակ (subglottic) թարախային խոցային Բացառությամբ` քրոնիկ լարինգիտի (կոկորդաբորբի) (J37.0) գրիպային լարինգիտի` գրիպի վիրուսից նույնականացրած (J10.1, J09) չնույնականացրած (J11.1) |
7) |
J04.1 |
Սուր տրախեիտ (շնչափողաբորբ) Տրախեիտ (շնչափողաբորբ) (սուր)` ԱՀՃ կատառալ Բացառությամբ` քրոնիկ տրախեիտի (շնչափողաբորբի) (J42) |
8) |
J04.2 |
Սուր լարինգոտրախեիտ (կոկորդաշնչափողաբորբ) Լարինգոտրախեիտ (կոկորդաշնչափողաբորբ)` ԱՀՃ Տրախեիտ (սուր) լարինգիտով (սուր) (շնչափողաբորբ) (սուր) (կոկորդաբորբով) (սուր) Բացառությամբ` քրոնիկ լարինգոտրախեիտի (կոկորդաշնչափողաբորբի) (J37.1) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. ըստ ընթացքի` տիպիկ (մանիֆեստացվող) և ատիպիկ (ասիմպտոմ, ջնջված) բ. ըստ ծանրության աստիճանի` թեթև, միջին, ծանր, շատ ծանր գ. ըստ ընթացքի բնույթի` չբարդացած, բարդացած (սպեցիֆիկ բարդություններ, բարդություններ, որոնք առաջացել են երկրորդային վարակի թափանցման հետևանքով) դ. ըստ ընթացքի տևողության` սուր (5–10 օր), ենթասուր (11–30 օր), ձգձգվող (30 օր և ավել) |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում (ծանր կամ միջին ծանրության ընթացքի դեպքում) |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Քիթ-կոկորդ-ականջաբան, թերապևտ, համաճարակաբան |
8) |
Գանգատներ |
Հիվանդությունը, որպես կանոն, զարգանում է սուր ինտոքսիկացիայի նշաններով` մարմնի ջերմաստիճանի սուբֆեբրիլ կամ ֆեբրիլ բարձրացում, ընդհանուր թուլություն, գլխացավ, մկանացավ և հոդացավ, ինչպես նաև կատառալ-ռեսպիրատոր սինդրոմով` հազ, մրսածություն, որոշ դեպքերում նաև կոնյունկտիվիտ: Հնարավոր է լիմֆոպրոլիֆերատիվ սինդրոմի զարգացում, որը դրսևորվում է լիմֆադենոպաթիայով, հազվադեպ` հեպատոմեգալիայով (ադենովիրուսային վարակ): Սուր ռինիտին բնորոշ նշաններ` փռշտոց, լորձային արտադրություն քթի խոռոչից (ռինորեա), քթային շնչառության խանգարում: Հազ, որը առաջանում է ըմպանի հետին պատով լորձային արտադրության հոսքի հետևանքով: Ֆարինգիտին բնորոշ նշաններ` ըմպանում հանկարծակի առաջացող քերոցի և չորության զգացողություն, ցավ կլման ակտի ժամանակ: Տոնզիլիտին բնորոշ նշաններ` տեղային փոփոխություններ նշիկներում, որը հաճախ առաջանում է բակտերիալ (ստրեպտակոկային) վարակի հետևանքով: Ինտոքսիկացիայի երևույթներ, նշիկների, քմային աղեղների, լեզվակի, ըմպանի հետին պատի այտուց և հիպերեմիա: Լարինգիտին բնորոշ նշաններ` չոր հաչացող հազ, ձայնի խռպոտություն: |
9) |
Անամնեզ |
Անամնեստիկ տվյալների հավաքագրման ժամանակ հիվանդության վաղեմության բացահայտում, տեղեկատվություն սուր շնչառական վարակի (այսուհետ` ՍՇՎ) ինկուբացիոն շրջանի (1-14օր), էպիդեմիոլոգիական օջախում գտնվելու և ՍՇՎ-ով պացիենտների հետ շփման մասին: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ընդհանուր զննումը խորհուրդ է տրվում սկսել մաշկային ծածկույթներից և տեսանելի լորձաթաղանթներից: Զննման ժամանակ կարող է հայտնաբերվել հիպերեմիա, ցիանոզ, գունատություն, խոնավություն, այտուցվածություն, սպիտակուցաթաղանթի անոթների գերարունություն: Հայտնաբերվում են նաև քմային աղեղների և բերանըմպանի հետին պատի հիպերեմիա, ըմպանի հետին պատի ավշային հանգույցների մեծացում, հազվադեպ` նշիկների մեծացում: Գլխի և պարանոցի ավշային հանգույցների ընդհանուր զննում և շոշափում, սրտի և թոքերի ֆիզիկալ զննում, զարկերակային ճնշման և պուլսի չափում, աուսկուլտացիա: Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին, ինչպես նաև արտահիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին (էպիդեմիոլոգիական օջախի, ծանր ընթացքի, տարեց անձանց, սուր շնչառական դիսթրես սինդրոմի զարգացման վտանգի դեպքերում) իրականացվում է ՍՇՎ հարուցիչների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդով: Տարբերակիչ ախտորոշման նպատակով խորհուրդ է տրվում ՍՇՎ-ի ախտանշաններով պացիենտներին անցկացնել մոլեկուլյար-գենետիկ ՊՇՌ հետազոտություն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցիչի նկատմամբ, նաև հարբուխանման ախտանիշներով պացիենտներին` գրիպի А և В վիրուսների ժամանակին էթիոտրոպ բուժման անցկացման նպատակով |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Հիվանդության ծանր կամ միջին ծանրության ընթացքի դեպքում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն |
- |
1 |
2) |
Թերապևտի խորհրդատվություն |
- |
1 |
3) |
Համաճարակաբանի խորհրդատվություն |
- |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
- |
1 |
Վիրուսային վարակների ժամանակ արյան ընդհանուր հետազոտությանը բնորոշ է լեյկոպենիա կամ նորմոցիտոզ, լիմֆոցիտների և մոնոցիտների տոկոսային հարաբերության մեծացում լեյկոցիտար բանաձևում, սակայն հնարավոր է բակտերիալ վարակին բնորոշ շեղումներ` լեյկոցիտոզ, լեյկոցիտար բանաձևի ձախ թեքում, էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) ցուցանիշի բարձրացում: |
2) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն |
- |
1 |
Չբարդացած ընթացքի դեպքում, պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվում: Մեզի խտության մեծացումը, լեյկոցիտուրիան, պրոտեինուրիան, ցիլինդրուրիան, որոնք կրում են տրանզիտոր բնույթ, մարմնի ջերմաստիճանի նորմալացման և ինտոքսիկացիայի երևույթների մարման հետ մեկտեղ անհետանում են: |
3) |
ՍՇՎ հարուցիչների մոլեկուլյար-գենետիկ ՊՇՌ քննություն |
- |
1 |
Տարբերակիչ ախտորոշման նպատակով | |
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Պուլսօքսիմետրիա |
- |
1 |
Ռեսպիրատոր խնդիրների վաղ ախտորոշման նպատակով |
5) |
Առկա չէ |
Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն |
- |
1 |
Թոքաբորբի բացառման նպատակով |
6) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն |
- |
1 |
Սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատում` ինտոքսիկացիայի սինդրոմի ֆոնին |
7) |
Առկա չէ |
Քթի և հարակից խոռոչների ռենտգենաբանական հետազոտություն |
- |
1 |
Սինուսիտի կասկածի դեպքում` ախտորոշման նպատակով, երբ նկատվում է քթային շնչառության դժվարացում, որի պատճառը կարող է լինել բակտերիալ կոմպոնենտի միացումը: |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթե-թավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պենտան-դիոաթթու (պենտան-դիոաթթվի իմիդազոլիլ էթանամիդ) 60մգ,90մգ |
Պենտանդիոաթթու (պենտանդիոաթթվի իմիդազոլիլ էթանամիդ) 60մգ, 90մգ |
դեղա-պատիճներ |
1 հատ / օր. |
90 մգ |
630 մգ |
7 օր |
2) |
Ամոքսացիլին 250մգ, 500մգ |
Ամոքսացիլին 250մգ, 500մգ |
դեղա-պատիճներ |
1հատ/օր |
2000մգ |
20000մգ |
10 |
3) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի 125մգ/5մլ+31,25մգ/5մլ; 100մլ |
ապակե շշիկ և չափիչ գդալ |
1 հատ/օր |
1000+200մգ |
10000+2000մգ |
10 | |
4) |
Ցեֆոպեռազոն +սուլբակտամ դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի |
ֆլակոն |
1հատ/օր |
500մգ |
2500մգ |
5 | |
5) |
Ազիտրոմիցին 250մգ,500մգ |
դեղա-պատիճներ |
|||||
6) |
2.Պաթոգենետիկ բուժում: Էլեկտրոլիտային լուծույթներ: |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
պլաստիկե փաթեթ |
||||
7) |
Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման40մգ/մլ |
պլաստիկե փաթեթ |
|||||
8) |
Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ |
ամպուլներ |
|||||
9) |
Մուկոլիտիկներ |
Ամբրօքսոլ (ամբրօքսոլի հիդրոքլորիդ) 60մգ |
դեղահատեր դյուրալույծ |
1 հաբ/օր |
60մգ |
420 |
7 |
10) |
Ացետիլցիստեին 600մգ |
դեղահատեր դյուրալույծ |
1 հաբ/օր |
600մգ |
4200 |
7 | |
11) |
Հակաբորբոքային և ցավազրկողներ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ |
դեղահատեր |
3հաբ/օր |
25մգ |
450 |
7 |
12) |
Պարացետամոլ դեղակախույթ ներքին ընդունման ելակի համով 120մգ/5մլ |
ապակե շշիկ և չափիչ գդալ կամ չափիչ ներարկիչ |
3հաբ/օր |
500 |
2500մլ |
5 | |
13) |
Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0,5մգ/մլ |
քթակա-թիլներ |
1 կաթիլից օրը 3 անգամ |
5 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Հակաբիոտիկային թերապիա (ինֆեկցիոն բարդություններ, թոքաբորբեր) |
- |
1 |
2) |
Ինֆուզիոն թերապիա |
- |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Դայհես Ն․Ա․ , Բիկովա Վ․Պ, Պոնոմարև Ա․Բ․, Դավուդով Հ, Շ, «Կոկորդի կլինիկական պաթոլոգիա։ Ձեռնարկ-ատլաս», Մ – Բժշկական տեղեկատվական գործակալություն 2009թ․ - 160 էջ/Дайхес Н.А., Быкова В.П.,. Пономарев А.Б,. Давудов Х.Ш. «Клиническая патология гортани. Руководство-атлас».- М.- Медицинское информационное агентство.2009.- 160с.
2. Դոնեցկայա Է․ Գ․, «Կլինիկական մանրէաբանություն․ Ձեռնարկ», Մ- 2011թ․ 131 էջ/Донецкая Э.Г. «Клиническая микробиология: руководство».-М.-2011.-С.131
3. Ռոմանենկո Ս․Գ․ «Սուր և քրոնիկ լարինգիտ», «Քիթկոկորդականջաբանություն», Ազգային ուղեցույց․ Համառոտ հրատարակություն՝ Վ․Տ․ Պալչունի խմբագրությամբ, ԳԷՕՏԱՌ-Մեդիա, 2012թ․ էջ-541-547/Романенко С.Г. «Острый и хронический ларингит», «Оториноларингология».Национальное руководство. Краткое издание / под ред. В.Т. Пальчуна.-М.-:ГЭОТАР-Медиа, 2012 –С. 541-547.
4. Իվանչենկո Գ․Ֆ․, Դեմչենկո Ե․Վ․, Բիկովա Վ․Պ․, Գրիգորյան Ս․Ս․, Քրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտով պացիենտների թերապիա և կլինիկական առանձնահատկություններ․ Մեթոդ․ Առաջարկներ, Մ-1998թ․ էջ 9/Иванченко Г.Ф., Демченко Е.В., Быкова В.П., Григорян С.С. Клинические особенности и терапия больных хроническим гиперпластическим ларингитом: Метод. Рекомендации.- М., 1998.-9 с.
5. Ա․ Ի․ Կրյուկով, Ն․Լ Կունելսկայա, Ս․Գ․ Ռոմանենկո, Օ․Գ Պավլիխին, Օ․Վ․ Ելիսեեվ, Վ․Ս․ Յակովլսեվ, Դ․Ի․ Կրասնիկովա, Ե․Վ․ Լեսոգորովա․ «Կոկորդի բորբոքայաին հիվանդությունների թերապիա» 2013թ․ .-№2 էջ 38-41/А.И.Крюков, Н.Л.Кунельская, С.Г. Романенко, О.Г.Павлихин, О.В.Елисеев, В.С.Яковлев, Д.И. Красникова, Е.В.Лесогорова «Терапия воспалительных заболеваний гортани».-2013.-№2.-с.38-41.
6. Կունելսկայա Վ․Յա․ «Միկոզները քիթկոկորդկանջաբանությունում» Մ-«Մեդիցինա» հրատարակչություն 1989թ․ էջ 225/ Кунельская В.Я. «Микозы в оториноларингологии».- М.-«Издательство «Медицина».-1989.-225 с.
7. Ռոբերտ Պ․ Օսսոֆ, Սթենլի Մ․ Շեշայ․ «Օլլ․ Դը Լարինքս», Լիպպինքոթթ Ուիլլիամս և Վիլկինս, 560/ Robert Р. Ossof, Stanley M. Shashay et. All. The Larynx, Lippincott Williams Wilkins, 560
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2024 թվական: