Գլխավոր տեղեկություն
Համար
N 357-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.11.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» նոյեմբեր 2024 թ.

N 357-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՒՐ ԼԱՐԻՆԳԻՏՈՎ ԵՎ ՏՐԱԽԵԻՏՈՎ, ԲԱԶՄԱԿԻ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՈՎ ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել սուր լարինգիտով և տրախեիտով, բազմակի և չճշտված տեղակայումով վերին շնչառական ուղիների սուր վարակներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

19.11.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«19» նոյեմբեր 2024 թվականի

N 357-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՈՒՐ ԼԱՐԻՆԳԻՏՈՎ ԵՎ ՏՐԱԽԵԻՏՈՎ, ԲԱԶՄԱԿԻ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՈՎ ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

J06

Վերին շնչառական ուղիների սուր վարակներ, բազմակի և չճշտված տեղակայումով

Բացառությամբ`

շնչառական վարակի` ԱՀՃ (J22)

գրիպի վիրուսի`

  նույնականացրած (J09, J10.1)

 չնույնականացրած (J11.1)

2)

J06.0

Սուր լարինգոֆարինգիտ (կոկորդաըմպանաբորբ)

3)

J06.8

Վերին շնչառական ուղիների այլ սուր վարակներ, բազմակի տեղակայումներով

4)

J06.9

Վերին շնչառական ուղիների սուր վարակ` չճշտված

Վերին շնչառական ուղիների

 սուր հիվանդություն

 վարակ` ԱՀՃ

5)

J04

Սուր լարինգիտ (կոկորդաբորբ) և տրախեիտ (շնչափողաբորբ)

Բացառությամբ`

սուր խցանող կրուպի (կոկորդաբորբի) և էպիգլոտիտի (J05.-)

լարինգիզմի (ստրիդոր) (շչացող) (J38.5)

6)

J04.0

Սուր լարինգիտ (կոկորդաբորբ)

Լարինգիտ (կոկորդաբորբ) (սուր)`

 ԱՀՃ

 այտուցվող

 սեփական ձայնային ապարատի տակ (subglottic)

 թարախային

 խոցային

Բացառությամբ`

քրոնիկ լարինգիտի (կոկորդաբորբի) (J37.0)

գրիպային լարինգիտի` գրիպի վիրուսից

 նույնականացրած (J10.1, J09)

 չնույնականացրած (J11.1)

7)

J04.1

Սուր տրախեիտ (շնչափողաբորբ)

Տրախեիտ (շնչափողաբորբ) (սուր)`

 ԱՀՃ

 կատառալ

Բացառությամբ`

քրոնիկ տրախեիտի (շնչափողաբորբի) (J42)

8)

J04.2

Սուր լարինգոտրախեիտ (կոկորդաշնչափողաբորբ)

Լարինգոտրախեիտ (կոկորդաշնչափողաբորբ)` ԱՀՃ

Տրախեիտ (սուր) լարինգիտով (սուր) (շնչափողաբորբ) (սուր) (կոկորդաբորբով) (սուր)

Բացառությամբ`

քրոնիկ լարինգոտրախեիտի (կոկորդաշնչափողաբորբի) (J37.1)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. ըստ ընթացքի` տիպիկ (մանիֆեստացվող) և

 ատիպիկ (ասիմպտոմ, ջնջված)

բ. ըստ ծանրության աստիճանի` թեթև,

 միջին, ծանր, շատ ծանր

գ. ըստ ընթացքի բնույթի` չբարդացած, բարդացած

 (սպեցիֆիկ բարդություններ, բարդություններ, որոնք

 առաջացել են երկրորդային վարակի թափանցման

 հետևանքով)

դ. ըստ ընթացքի տևողության` սուր (5–10 օր),

 ենթասուր (11–30 օր), ձգձգվող (30 օր և ավել)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում (ծանր կամ միջին ծանրության ընթացքի դեպքում)

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Քիթ-կոկորդ-ականջաբան, թերապևտ, համաճարակաբան

8)

Գանգատներ

Հիվանդությունը, որպես կանոն, զարգանում է սուր ինտոքսիկացիայի նշաններով` մարմնի ջերմաստիճանի սուբֆեբրիլ կամ ֆեբրիլ բարձրացում, ընդհանուր թուլություն, գլխացավ, մկանացավ և հոդացավ, ինչպես նաև կատառալ-ռեսպիրատոր սինդրոմով` հազ, մրսածություն, որոշ դեպքերում նաև կոնյունկտիվիտ: Հնարավոր է լիմֆոպրոլիֆերատիվ սինդրոմի զարգացում, որը դրսևորվում է լիմֆադենոպաթիայով, հազվադեպ` հեպատոմեգալիայով (ադենովիրուսային վարակ):

Սուր ռինիտին բնորոշ նշաններ` փռշտոց, լորձային արտադրություն քթի խոռոչից (ռինորեա), քթային շնչառության խանգարում: Հազ, որը առաջանում է ըմպանի հետին պատով լորձային արտադրության հոսքի հետևանքով:

Ֆարինգիտին բնորոշ նշաններ` ըմպանում հանկարծակի առաջացող քերոցի և չորության զգացողություն, ցավ կլման ակտի ժամանակ:

Տոնզիլիտին բնորոշ նշաններ` տեղային փոփոխություններ նշիկներում, որը հաճախ առաջանում է բակտերիալ (ստրեպտակոկային) վարակի հետևանքով: Ինտոքսիկացիայի երևույթներ, նշիկների, քմային աղեղների, լեզվակի, ըմպանի հետին պատի այտուց և հիպերեմիա:

Լարինգիտին բնորոշ նշաններ` չոր հաչացող հազ, ձայնի խռպոտություն:

9)

Անամնեզ

Անամնեստիկ տվյալների հավաքագրման ժամանակ հիվանդության վաղեմության բացահայտում, տեղեկատվություն սուր շնչառական վարակի (այսուհետ` ՍՇՎ) ինկուբացիոն շրջանի (1-14օր), էպիդեմիոլոգիական օջախում գտնվելու և ՍՇՎ-ով պացիենտների հետ շփման մասին:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ընդհանուր զննումը խորհուրդ է տրվում սկսել մաշկային ծածկույթներից և տեսանելի լորձաթաղանթներից: Զննման ժամանակ կարող է հայտնաբերվել հիպերեմիա, ցիանոզ, գունատություն, խոնավություն, այտուցվածություն, սպիտակուցաթաղանթի անոթների գերարունություն: Հայտնաբերվում են նաև քմային աղեղների և բերանըմպանի հետին պատի հիպերեմիա, ըմպանի հետին պատի ավշային հանգույցների մեծացում, հազվադեպ` նշիկների մեծացում:

Գլխի և պարանոցի ավշային հանգույցների ընդհանուր զննում և շոշափում, սրտի և թոքերի ֆիզիկալ զննում, զարկերակային ճնշման և պուլսի չափում, աուսկուլտացիա:

Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին, ինչպես նաև արտահիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին (էպիդեմիոլոգիական օջախի, ծանր ընթացքի, տարեց անձանց, սուր շնչառական դիսթրես սինդրոմի զարգացման վտանգի դեպքերում) իրականացվում է ՍՇՎ հարուցիչների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդով:

Տարբերակիչ ախտորոշման նպատակով խորհուրդ է տրվում ՍՇՎ-ի ախտանշաններով պացիենտներին անցկացնել մոլեկուլյար-գենետիկ ՊՇՌ հետազոտություն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցիչի նկատմամբ, նաև հարբուխանման ախտանիշներով պացիենտներին` գրիպի А և В վիրուսների ժամանակին էթիոտրոպ բուժման անցկացման նպատակով

11)

Հոսպիտալացման ցուցում

Հիվանդության ծանր կամ միջին ծանրության ընթացքի դեպքում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն

-

1

2)

Թերապևտի խորհրդատվություն

-

1

3)

Համաճարակաբանի խորհրդատվություն

-

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

-

1

Վիրուսային վարակների ժամանակ արյան ընդհանուր հետազոտությանը բնորոշ է լեյկոպենիա կամ նորմոցիտոզ, լիմֆոցիտների և մոնոցիտների տոկոսային հարաբերության մեծացում լեյկոցիտար բանաձևում, սակայն հնարավոր է բակտերիալ վարակին բնորոշ շեղումներ` լեյկոցիտոզ, լեյկոցիտար բանաձևի ձախ թեքում, էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) ցուցանիշի բարձրացում:

2)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

-

1

Չբարդացած ընթացքի դեպքում, պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվում:

Մեզի խտության մեծացումը, լեյկոցիտուրիան, պրոտեինուրիան, ցիլինդրուրիան, որոնք կրում են տրանզիտոր բնույթ, մարմնի ջերմաստիճանի նորմալացման և ինտոքսիկացիայի երևույթների մարման հետ մեկտեղ անհետանում են:

3)

 

ՍՇՎ հարուցիչների մոլեկուլյար-գենետիկ ՊՇՌ քննություն

-

1

Տարբերակիչ ախտորոշման նպատակով

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Պուլսօքսիմետրիա

-

1

Ռեսպիրատոր խնդիրների վաղ ախտորոշման նպատակով

5)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

-

1

Թոքաբորբի բացառման նպատակով

6)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

-

1

Սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատում` ինտոքսիկացիայի սինդրոմի ֆոնին

7)

Առկա չէ

Քթի և հարակից խոռոչների ռենտգենաբանական հետազոտություն

-

1

Սինուսիտի կասկածի դեպքում` ախտորոշման նպատակով, երբ նկատվում է քթային շնչառության դժվարացում, որի պատճառը կարող է լինել բակտերիալ կոմպոնենտի միացումը:

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթե-թավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պենտան-դիոաթթու (պենտան-դիոաթթվի իմիդազոլիլ էթանամիդ) 60մգ,90մգ

Պենտանդիոաթթու (պենտանդիոաթթվի իմիդազոլիլ էթանամիդ) 60մգ, 90մգ

դեղա-պատիճներ

1 հատ / օր.

90 մգ

630 մգ

7 օր

2)

Ամոքսացիլին 250մգ, 500մգ

Ամոքսացիլին 250մգ, 500մգ

դեղա-պատիճներ

1հատ/օր

2000մգ

20000մգ

10

3)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի 125մգ/5մլ+31,25մգ/5մլ; 100մլ

ապակե շշիկ և չափիչ գդալ

1 հատ/օր

1000+200մգ

10000+2000մգ

10

4)

Ցեֆոպեռազոն +սուլբակտամ դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի

ֆլակոն

1հատ/օր

500մգ

2500մգ

5

5)

Ազիտրոմիցին 250մգ,500մգ

դեղա-պատիճներ

       

6)

2.Պաթոգենետիկ բուժում: Էլեկտրոլիտային լուծույթներ:

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

պլաստիկե փաթեթ

       

7)

Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման40մգ/մլ

պլաստիկե փաթեթ

       

8)

Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ

ամպուլներ

       

9)

Մուկոլիտիկներ

Ամբրօքսոլ (ամբրօքսոլի հիդրոքլորիդ) 60մգ

դեղահատեր դյուրալույծ

1 հաբ/օր

60մգ

420

7

10)

Ացետիլցիստեին 600մգ

դեղահատեր դյուրալույծ

1 հաբ/օր

600մգ

4200

7

11)

Հակաբորբոքային և ցավազրկողներ

Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ

դեղահատեր

3հաբ/օր

25մգ

450

7

12)

Պարացետամոլ դեղակախույթ ներքին ընդունման ելակի համով 120մգ/5մլ

ապակե շշիկ և չափիչ գդալ կամ չափիչ ներարկիչ

3հաբ/օր

500

2500մլ

5

13)

Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0,5մգ/մլ

քթակա-թիլներ

1 կաթիլից օրը 3 անգամ

   

5

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Հակաբիոտիկային թերապիա (ինֆեկցիոն բարդություններ, թոքաբորբեր)

-

1

2)

Ինֆուզիոն թերապիա

-

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Դայհես Ն․Ա․ , Բիկովա Վ․Պ, Պոնոմարև Ա․Բ․, Դավուդով Հ, Շ, «Կոկորդի կլինիկական պաթոլոգիա։ Ձեռնարկ-ատլաս», Մ – Բժշկական տեղեկատվական գործակալություն 2009թ․ - 160 էջ/Дайхес Н.А., Быкова В.П.,. Пономарев А.Б,. Давудов Х.Ш. «Клиническая патология гортани. Руководство-атлас».- М.- Медицинское информационное агентство.2009.- 160с.

2. Դոնեցկայա Է․ Գ․, «Կլինիկական մանրէաբանություն․ Ձեռնարկ», Մ- 2011թ․ 131 էջ/Донецкая Э.Г. «Клиническая микробиология: руководство».-М.-2011.-С.131

3. Ռոմանենկո Ս․Գ․ «Սուր և քրոնիկ լարինգիտ», «Քիթկոկորդականջաբանություն», Ազգային ուղեցույց․ Համառոտ հրատարակություն՝ Վ․Տ․ Պալչունի խմբագրությամբ, ԳԷՕՏԱՌ-Մեդիա, 2012թ․ էջ-541-547/Романенко С.Г. «Острый и хронический ларингит», «Оториноларингология».Национальное руководство. Краткое издание / под ред. В.Т. Пальчуна.-М.-:ГЭОТАР-Медиа, 2012 –С. 541-547.

4. Իվանչենկո Գ․Ֆ․, Դեմչենկո Ե․Վ․, Բիկովա Վ․Պ․, Գրիգորյան Ս․Ս․, Քրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտով պացիենտների թերապիա և կլինիկական առանձնահատկություններ․ Մեթոդ․ Առաջարկներ, Մ-1998թ․ էջ 9/Иванченко Г.Ф., Демченко Е.В., Быкова В.П., Григорян С.С. Клинические особенности и терапия больных хроническим гиперпластическим ларингитом: Метод. Рекомендации.- М., 1998.-9 с.

5. Ա․ Ի․ Կրյուկով, Ն․Լ Կունելսկայա, Ս․Գ․ Ռոմանենկո, Օ․Գ Պավլիխին, Օ․Վ․ Ելիսեեվ, Վ․Ս․ Յակովլսեվ, Դ․Ի․ Կրասնիկովա, Ե․Վ․ Լեսոգորովա․ «Կոկորդի բորբոքայաին հիվանդությունների թերապիա» 2013թ․ .-№2 էջ 38-41/А.И.Крюков, Н.Л.Кунельская, С.Г. Романенко, О.Г.Павлихин, О.В.Елисеев, В.С.Яковлев, Д.И. Красникова, Е.В.Лесогорова «Терапия воспалительных заболеваний гортани».-2013.-№2.-с.38-41.

6. Կունելսկայա Վ․Յա․ «Միկոզները քիթկոկորդկանջաբանությունում» Մ-«Մեդիցինա» հրատարակչություն 1989թ․ էջ 225/ Кунельская В.Я. «Микозы в оториноларингологии».- М.-«Издательство «Медицина».-1989.-225 с.

7. Ռոբերտ Պ․ Օսսոֆ, Սթենլի Մ․ Շեշայ․ «Օլլ․ Դը Լարինքս», Լիպպինքոթթ Ուիլլիամս և Վիլկինս, 560/ Robert Р. Ossof, Stanley M. Shashay et. All. The Larynx, Lippincott Williams Wilkins, 560

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2024 թվական: