ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» հոկտեմբեր 2024 թ. |
N 299-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՔՐՈՆԻԿ ՀԵՊԱՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել այլ դասերում չդասակարգված քրոնիկ հեպատիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
03.10.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «03» հոկտեմբեր 2024 թվականի N 299-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՔՐՈՆԻԿ ՀԵՊԱՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
K73 |
Քրոնիկ հեպատիտ` այլ դասերում չդասակարգված |
2) |
K73.0 |
Քրոնիկ պերսիստող հեպատիտ` այլ դասերում չդասակարգված |
3) |
K73.1 |
Քրոնիկ բլթակային հեպատիտ` այլ դասերում չդասակարգված |
4) |
K73.2 |
Քրոնիկ ակտիվ հեպատիտ` այլ դասերում չդասակարգված |
5) |
K73.8 |
Քրոնիկ այլ հեպատիտներ` այլ դասերում չդասակարգված |
6) |
K73.9 |
Քրոնիկ հեպատիտ` չճշտված |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ (լյարդային անբավարարություն, ստամոքսաղիքային արյունահոսություն, ասցիտ) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Հեպատիտի փուլերը կարող են դասակարգվել ըստ հյուսվածքաբանական տվյալների՝ նեկրոբորբոքային ակտիվության` A աստիճանի և ֆիբրոզի` F փուլի նկարագրությամբ. A0` բորբոքային ակտիվություն չկա A1` նվազագույն ակտիվություն A2` միջին ակտիվություն A3` բարձր աստիճանի ակտիվություն, կամրջաձև նեկրոզ F0` ֆիբրոզ չկա F1` առկա է ֆիբրոզ, որը տեղակայված է միայն պորտալ տրակտի շրջանում, F2` ֆիբրոզը տարածվում է պորտալ տրակտի սահմաններից դուրս, բայց չի կապվում հարևան պորտալ տրակտի հետ կամ կարող են առաջանալ մինիմալ պորտո-պորտալ ֆիբրոզ կապեր, F3` առկա է կամրջող ֆիբրոզ՝ պորտո-պորտալ և պորտո-ցենտրալ ֆիբրոզ կապեր առանց ռեգեներացիոն հանգույցների, F4` ցիռոզ՝ կամրջաձև ֆիբրոզ և ռեգեներացիոն հանգույցներ (ընդգրկված չէ այս գործելակարգում) |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), էնդոսկոպիստ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ներզատաբան, ռևմատոլոգ, արյունաբան |
8) |
Գանգատներ |
Հեպատիտը կարող է լինել ինչպես ասիմպտոմ կամ սակավ ոչ սպեցիֆիկ նշաններով՝ հոգնածություն, աջ թուլակողի դիսկոմֆորտ, այնպես էլ արտահայտված դեղնուկով, տենդով, հոդացավերով, մկանացավերով և ընդհանուր թուլությամբ: |
9) |
Անամնեզ |
Հեպատիտ առաջացնող պատճառները կարող են ակնհայտ չլինել, սակայն պետք է ուշադրություն դարձնել անամնեզում դեղնուկով պացիենտների հետ շփման, ճանապարհորդելու, դեղեր կամ բուսական միջոցներ ընդունելու փաստերին, ժառանգական անամնեզում լյարդի հիվանդությունների առկայությանը: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Երբեմն որովայնի պալպացիան հնարավորություն է ընձեռում հայտնաբերել լյարդի չափերի մեծացում, կարող է լինել նաև սպլենոմեգալիա: Լյարդի ախտահարման քրոնիկ ընթացքին բնորոշ նշաններն են ափային էրիթեման, տելեանգիէկտազիաներ մարմնի վերին հատվածում, Դյուպյուիտրենի կոնտրակտուրան: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Հեպատիտի արտահայտված կլինիկական դրսևորումների, տրանսամինազների, բիլիռուբինի կամ լյարդի սինթետիկ ֆունկցիայի ցուցանիշների զգալի շեղումների դեպքում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Գաստրոէնտերոլոգ (աղեստամոքսաբան) |
1 |
1 |
2) |
Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ) |
0,2 |
0,2 |
3) |
Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) էնդոսկոպիայի համար/ |
0,2 |
0,2 |
4) |
Ճառագայթային ախտորոշման մասնագետ |
1 |
1 |
5) |
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ |
0,6 |
0,5 |
6) |
Էնդոկրինոլոգ/ներզատաբան |
0,1 |
0,1 |
7) |
Ռևմատոլոգ |
0,2 |
0,2 |
8) |
Արյունաբան |
0,2 |
0,2 |
4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Անեմիան, լեյկոցիտոզը և թրոմբոցիտոզը, էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) ցուցանիշի բարձրացումը կարող են զարգանալ արտահայտված բորբոքման դեպքում |
2) |
Առկա չէ |
Գլուկոզի որոշում |
1 |
1 |
Հիպեր- կամ հիպոգլիկեմիայի հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Կրեատինինի որոշում |
0.5 |
1 |
Բարձր մակարդակը կարող է վկայել լյարդի ախտահարման ավելի խոր փուլերի մասին կամ ուղեկցող երիկամային ախտահարման մասին |
4) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), |
1 |
1 |
Հեպատիտի առկայության, լյարդի վնասման աստիճանի և տեսակի որոշման նպատակով |
5) |
Առկա չէ |
Արյան մեջ ֆերիտինի որոշում |
0,2 |
0,2 |
Լյարդի վնասման պատճառներից առաջնային հեմոքրոմատոզի հայտնաբերում |
6) |
Առկա չէ |
Արյան մեջ տրանսֆերինի հագեցման որոշում |
0,1 |
0,1 |
Ֆերիտինի բարձր մակարդակի դեպքում երկաթի ավելցուկը հստակեցնելու նպատակով |
7) |
Առկա չէ |
Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում |
1 |
1 |
Ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի իջեցման կամ լեղու հոսքի խանգարման հետևանքով վիտամին K1- թերներծծման մասին |
8) |
Առկա չէ |
Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում |
1 |
1 |
Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի իջեցման մասին |
9) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Ա-ի վիրուսի հանդեպ IgM (հակա-HAV IgM) հակամարմինների որոշում |
1 |
0,8 |
Վիրուսային հեպատիտները բացառելու նպատակով |
10) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Ե-ի վիրուսի հանդեպ IgM (հակա-HEV IgM) հակամարմինների որոշում |
1 |
0,8 | |
11) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Բ-ի վիրուսի մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի հանդեպ (հակա-HBc) հակամարմինների որոշում |
1 |
1 | |
12) |
Առկա չէ |
Արյան մեջ հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ (հակա-HCV) հակամարմինների և/կամ հեպատիտ Ց-ի վիրուսի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում |
1 |
1 | |
13) |
Առկա չէ |
Արյան մեջ` հակակորիզային՝ ANA, հակա-հարթմկանային՝ ASMA, |
1 |
1 |
Աուտոիմուն հեպատիտը կամ առաջնային բիլիար խոլանգիտը հայտնաբերելու նպատակով |
14) |
Առկա չէ |
Արյան մեջ Էպշտեյն-Բարի վիրուսի (EBV), ցիտոմեգալովիրուսի (CMV) հանդեպ IgM հակամարմինների հայտնաբերում |
0,5 |
0,5 |
Լյարդի ախտահարման այլ վիրուսային էթիոլոգիայի հայտնաբերման նպատակով |
15) |
Առկա չէ |
Արյան մեջ իմունոգլոբուլիների (IgG, IgM) որոշում |
1 |
1 |
IgG բարձրացումը բնորոշ է աուտոիմուն հեպատիտին, իսկ IgM բարձր մակարդակը թույլ է տալիս դիֆերենցել առաջնային բիլիար խոլանգիտը՝ լյարդի այլ աուտոիմուն հիվանդությունը |
16) |
Առկա չէ |
Արյան մեջ Na, K, Ca որոշում |
1 |
1 |
Էլեկտրոլիտների հաշվեկշիռը կարող է խանգարվել աուտոիմուն հեպատիտի, նաև դեղորայքային բուժման ֆոնի վրա |
17) |
Առկա չէ |
Արյան մեջ ցերուլոպլազմինի որոշում |
0,2 |
0,2 |
Լյարդի ախտահարման պատճառներից Ուիլսոնի հիվանդության հայտնաբերման նպատակով |
18) |
Առկա չէ |
Արյան մեջ ալֆա1-հակատրիպսինի որոշում |
0,1 |
0,1 |
Լյարդի ախտահարման պատճառներից ալֆա-1-հակատրիպսինի պակասի հայտնաբերման նպատակով |
19) |
Առկա չէ |
Արյան մեջ հոմեոստատիկ երկաթ կարգավորող (HFE)՝ ժառանգական հեմոքրոմատոզի գենի մուտացիայի հայտնաբերում |
0,05 |
0,05 |
Լյարդի ախտահարման պատճառներից ժառանգական հեմոքրոմատոզի հայտնաբերում |
20) |
Առկա չէ |
Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի որոշում |
0,5 |
1 |
F3 փուլում անհրաժեշտ է կատարել հեպատոցելյուլյար կարցինոմայի սկրինինգ՝ այս օնկոմարկերի որոշման միջոցով |
21) |
Առկա չէ |
Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի և բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինների (ԼDL) ֆրակցիաների որոշում |
0,6 |
0,1 |
Լյարդի ախտահարման պատճառ կարող է լինել մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է խոլեստերինի հատկապես HDL ֆրակցիայի մակարդակի իջեցում |
22) |
Առկա չէ |
Արյան մեջ տրիգլիցերիդների որոշում |
0,6 |
0,6 |
Լյարդի ախտահարման պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում |
23) |
Առկա չէ |
Արյան մեջ ինսուլինային կայունության ինդեքսի՝ HOMA որոշում |
0,3 |
0,3 |
Լյարդի ախտահարման պատճառներից մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերում |
Գործիքային հետազոտություններ | |||||
24) |
Առկա չէ |
Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն |
1 |
1 |
Հեպատիտին բնորոշ լյարդի չափի, կառուցվածքի փոփոխությունների, սպլենոմեգալիայի, ասցիտի հայտնաբերման նպատակով |
25) |
Առկա չէ |
Լյարդի էլաստոմետրիա, CAP (վերահսկման թուլացման պարամետր (control attenuation parameter)) չափումով |
0,3 |
0,5 |
Լյարդի ֆիբրոզի և ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու ոչ ինվազիվ մեթոդ: |
26) |
Առկա չէ |
Լյարդի բիոպսիա |
0,6 |
0,5 | |
27) |
Առկա չէ |
Լյարդի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,6 |
0,5 |
Հեպատիտի նեկրոբորբոքային ակտիվության աստիճանը, ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու, այլ հիվանդություններին բնորոշ հյուսվածքաբանական նշանների հայտնաբերման նպատակով |
28) |
Առկա չէ |
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) |
0,4 |
0,4 |
Ֆիբրոզի բարձր փուլերում՝ F3, պորտալ գերճնշման նշանների՝ կերակրափողի կամ ստամոքսի վարիկոզ լայնացած երակների հայտնաբերման նպատակով |
29) |
Առկա չէ |
ԷԳԴՍ ժամանակ կերակրափողից, ստամոքսից կամ 12-մատնյա աղիքից վերցված բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն |
0,3 |
0,3 |
Անհրաժեշտության դեպքում, եթե ԷԳԴՍ հայտնաբերում է որևէ ախտաբանական փոփոխություն, դրա բնույթը պարզելու նպատակով |
6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինա-ցված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Մեթիլպրեդնիզոլոն 4մգ, 16մգ |
Մեթիլպրեդնիզոլոն 4մգ, 16մգ |
դեղահատեր |
0,5 |
12 |
2400 |
200 |
2) |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ |
Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ |
շշիկ |
0,1 |
1 |
10 |
10 |
3) |
Ռիֆաքսիմին 200մգ |
Ռիֆաքսիմին 200մգ |
դեղահատեր |
0,2 |
6 |
60 |
10 |
4) |
Լակտուլոզ 667մգ/մլ |
Լակտուլոզ 667մգ/մլ |
օշարակ |
0,4 |
60 |
120 |
20 |
5) |
Քոլեկալցիֆերոլ, կալցիում (կալցիումի կարբոնատ) 0,005մգ+500մգ, 500մգ+0,01մգ, 500մգ+5մկգ(200ՄՄ) |
Քոլեկալցիֆերոլ, կալցիում (կալցիումի կարբոնատ) 0,005մգ+500մգ, 500մգ+0,01մգ, 500մգ+5մկգ(200ՄՄ) |
դեղահատեր ծամելու |
0,5 |
2 |
400 |
200 |
6) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ |
փաթեթ |
0,2 |
2 |
10 |
5 |
7) |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+ |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+ |
փաթեթ |
0,2 |
2 |
10 |
5 |
8) |
Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ |
Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ |
դեղահատեր |
0,01 |
2 |
730 |
365 *** |
9) |
Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ |
Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ |
դեղահատեր |
0,01 |
2 |
730 |
365 *** |
10) |
Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մ,20մգ,40մգ |
Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մ,20մգ,40մգ |
դեղահատեր |
0,1 |
1 |
365 |
365 *** |
8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.
3) *** նշվում է 1 տարվա կտրվածքով բուժման տևողությունը և դեղերի քանակը, բուժումը երկարաժամկետ է:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Գաստրոէնտերոլոգների ամերիյան միություն կլինիկական ուղեցույցներ։ Լյարդի աննորմալ քիմիական հատկությունների գնահատում․ Գաստրոթնտերոլոգիայի ամերկյան ամսագիր․2017թ․ հուվար;112(1):18-35. doi: 10.1038/ajg.2016.517. Epub 2016 Dec 20. PMID: 27995906/Kwo PY, Cohen SM, Lim JK. ACG Clinical Guideline: Evaluation of Abnormal Liver Chemistries. Am J Gastroenterol. 2017 Jan;112(1):18-35. doi: 10.1038/ajg.2016.517. Epub 2016 Dec 20. PMID: 27995906. Կվո ՊՅ, Կոհեն ՍՄ, ԼԻմ ՋԿ․
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական: