Գլխավոր տեղեկություն
Համար
N 299-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» հոկտեմբեր 2024 թ.

N 299-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՔՐՈՆԻԿ ՀԵՊԱՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել այլ դասերում չդասակարգված քրոնիկ հեպատիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

03.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

 «03» հոկտեմբեր 2024 թվականի

N 299-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՅԼ ԴԱՍԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՔՐՈՆԻԿ ՀԵՊԱՏԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K73

Քրոնիկ հեպատիտ` այլ դասերում չդասակարգված
Բացառությամբ` հեպատիտների (քրոնիկ)` ալկոհոլային (K70.1), դեղորայքային (K71.-), գրանուլոմատոզ (K75.3) այլ դասերում չդասակարգված, ռեակտիվ ոչ սպեցիֆիկ (K75.2), վիրուսային (B15-B19)

2)

K73.0

Քրոնիկ պերսիստող հեպատիտ` այլ դասերում չդասակարգված

3)

K73.1

Քրոնիկ բլթակային հեպատիտ` այլ դասերում չդասակարգված

4)

K73.2

Քրոնիկ ակտիվ հեպատիտ` այլ դասերում չդասակարգված
Լյուպոիդ հեպատիտ` այլ դասերում չդասակարգված

5)

K73.8

Քրոնիկ այլ հեպատիտներ` այլ դասերում չդասակարգված

6)

K73.9

Քրոնիկ հեպատիտ` չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ (լյարդային անբավարարություն, ստամոքսաղիքային արյունահոսություն, ասցիտ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Հեպատիտի փուլերը կարող են դասակարգվել ըստ հյուսվածքաբանական տվյալների՝ նեկրոբորբոքային ակտիվության` A աստիճանի և ֆիբրոզի` F փուլի նկարագրությամբ.

A0` բորբոքային ակտիվություն չկա

A1` նվազագույն ակտիվություն

A2` միջին ակտիվություն

A3` բարձր աստիճանի ակտիվություն, կամրջաձև նեկրոզ

F0` ֆիբրոզ չկա

F1` առկա է ֆիբրոզ, որը տեղակայված է միայն պորտալ տրակտի շրջանում,

F2` ֆիբրոզը տարածվում է պորտալ տրակտի սահմաններից դուրս, բայց չի կապվում հարևան պորտալ տրակտի հետ կամ կարող են առաջանալ մինիմալ պորտո-պորտալ ֆիբրոզ կապեր,

F3` առկա է կամրջող ֆիբրոզ՝ պորտո-պորտալ և պորտո-ցենտրալ ֆիբրոզ կապեր առանց ռեգեներացիոն հանգույցների,

F4` ցիռոզ՝ կամրջաձև ֆիբրոզ և ռեգեներացիոն հանգույցներ (ընդգրկված չէ այս գործելակարգում)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), էնդոսկոպիստ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ներզատաբան, ռևմատոլոգ, արյունաբան

8)

Գանգատներ

Հեպատիտը կարող է լինել ինչպես ասիմպտոմ կամ սակավ ոչ սպեցիֆիկ նշաններով՝ հոգնածություն, աջ թուլակողի դիսկոմֆորտ, այնպես էլ արտահայտված դեղնուկով, տենդով, հոդացավերով, մկանացավերով և ընդհանուր թուլությամբ:

9)

Անամնեզ

Հեպատիտ առաջացնող պատճառները կարող են ակնհայտ չլինել, սակայն պետք է ուշադրություն դարձնել անամնեզում դեղնուկով պացիենտների հետ շփման, ճանապարհորդելու, դեղեր կամ բուսական միջոցներ ընդունելու փաստերին, ժառանգական անամնեզում լյարդի հիվանդությունների առկայությանը:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Երբեմն որովայնի պալպացիան հնարավորություն է ընձեռում հայտնաբերել լյարդի չափերի մեծացում, կարող է լինել նաև սպլենոմեգալիա: Լյարդի ախտահարման քրոնիկ ընթացքին բնորոշ նշաններն են ափային էրիթեման, տելեանգիէկտազիաներ մարմնի վերին հատվածում, Դյուպյուիտրենի կոնտրակտուրան:

11)

Հոսպիտալացման ցուցում

Հեպատիտի արտահայտված կլինիկական դրսևորումների, տրանսամինազների, բիլիռուբինի կամ լյարդի սինթետիկ ֆունկցիայի ցուցանիշների զգալի շեղումների դեպքում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Գաստրոէնտերոլոգ (աղեստամոքսաբան)

1

1

2)

Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ)

0,2

0,2

3)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) էնդոսկոպիայի համար/

0,2

0,2

4)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ

1

1

5)

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

0,6

0,5

6)

Էնդոկրինոլոգ/ներզատաբան

0,1

0,1

7)

Ռևմատոլոգ

0,2

0,2

8)

Արյունաբան

0,2

0,2

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Անեմիան, լեյկոցիտոզը և թրոմբոցիտոզը, էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) ցուցանիշի բարձրացումը կարող են զարգանալ արտահայտված բորբոքման դեպքում

2)

Առկա չէ

Գլուկոզի որոշում

1

1

Հիպեր- կամ հիպոգլիկեմիայի հայտնաբերում

3)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

0.5

1

Բարձր մակարդակը կարող է վկայել լյարդի ախտահարման ավելի խոր փուլերի մասին կամ ուղեկցող երիկամային ախտահարման մասին

4)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ),
Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ),
Բիլիռուբինի որոշում

1

1

Հեպատիտի առկայության, լյարդի վնասման աստիճանի և տեսակի որոշման նպատակով

5)

Առկա չէ

Արյան մեջ ֆերիտինի որոշում

0,2

0,2

Լյարդի վնասման պատճառներից առաջնային հեմոքրոմատոզի հայտնաբերում

6)

Առկա չէ

Արյան մեջ տրանսֆերինի հագեցման որոշում

0,1

0,1

Ֆերիտինի բարձր մակարդակի դեպքում երկաթի ավելցուկը հստակեցնելու նպատակով

7)

Առկա չէ

Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում

1

1

Ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի իջեցման կամ լեղու հոսքի խանգարման հետևանքով վիտամին K1- թերներծծման մասին

8)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի որոշում

1

1

Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում ցուցանիշի ցածր մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի իջեցման մասին

9)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ա-ի վիրուսի հանդեպ IgM (հակա-HAV IgM) հակամարմինների որոշում

1

0,8

Վիրուսային հեպատիտները բացառելու նպատակով

10)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ե-ի վիրուսի հանդեպ IgM (հակա-HEV IgM) հակամարմինների որոշում

1

0,8

11)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ-ի վիրուսի մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի հանդեպ (հակա-HBc) հակամարմինների որոշում

1

1

12)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ (հակա-HCV) հակամարմինների և/կամ հեպատիտ Ց-ի վիրուսի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում

1

1

13)

Առկա չէ

Արյան մեջ` հակակորիզային՝ ANA, հակա-հարթմկանային՝ ASMA,
հակամիտոքոնդրիալ՝ AMA, պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ՝ pANCA հակամարմինների քանակի որոշում

1

1

Աուտոիմուն հեպատիտը կամ առաջնային բիլիար խոլանգիտը հայտնաբերելու նպատակով

14)

Առկա չէ

Արյան մեջ Էպշտեյն-Բարի վիրուսի (EBV), ցիտոմեգալովիրուսի (CMV) հանդեպ IgM հակամարմինների հայտնաբերում

0,5

0,5

Լյարդի ախտահարման այլ վիրուսային էթիոլոգիայի հայտնաբերման նպատակով

15)

Առկա չէ

Արյան մեջ իմունոգլոբուլիների (IgG, IgM) որոշում

1

1

IgG բարձրացումը բնորոշ է աուտոիմուն հեպատիտին, իսկ IgM բարձր մակարդակը թույլ է տալիս դիֆերենցել առաջնային բիլիար խոլանգիտը՝ լյարդի այլ աուտոիմուն հիվանդությունը

16)

Առկա չէ

Արյան մեջ Na, K, Ca որոշում

1

1

Էլեկտրոլիտների հաշվեկշիռը կարող է խանգարվել աուտոիմուն հեպատիտի, նաև դեղորայքային բուժման ֆոնի վրա

17)

Առկա չէ

Արյան մեջ ցերուլոպլազմինի որոշում

0,2

0,2

Լյարդի ախտահարման պատճառներից Ուիլսոնի հիվանդության հայտնաբերման նպատակով

18)

Առկա չէ

Արյան մեջ ալֆա1-հակատրիպսինի որոշում

0,1

0,1

Լյարդի ախտահարման պատճառներից ալֆա-1-հակատրիպսինի պակասի հայտնաբերման նպատակով

19)

Առկա չէ

Արյան մեջ հոմեոստատիկ երկաթ կարգավորող (HFE)՝ ժառանգական հեմոքրոմատոզի գենի մուտացիայի հայտնաբերում

0,05

0,05

Լյարդի ախտահարման պատճառներից ժառանգական հեմոքրոմատոզի հայտնաբերում

20)

Առկա չէ

Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի որոշում

0,5

1

F3 փուլում անհրաժեշտ է կատարել հեպատոցելյուլյար կարցինոմայի սկրինինգ՝ այս օնկոմարկերի որոշման միջոցով

21)

Առկա չէ

Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի և բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինների (ԼDL) ֆրակցիաների որոշում

0,6

0,1

Լյարդի ախտահարման պատճառ կարող է լինել մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է խոլեստերինի հատկապես HDL ֆրակցիայի մակարդակի իջեցում

22)

Առկա չէ

Արյան մեջ տրիգլիցերիդների որոշում

0,6

0,6

Լյարդի ախտահարման պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում

23)

Առկա չէ

Արյան մեջ ինսուլինային կայունության ինդեքսի՝ HOMA որոշում

0,3

0,3

Լյարդի ախտահարման պատճառներից մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

24)

Առկա չէ

Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն

1

1

Հեպատիտին բնորոշ լյարդի չափի, կառուցվածքի փոփոխությունների, սպլենոմեգալիայի, ասցիտի հայտնաբերման նպատակով

25)

Առկա չէ

Լյարդի էլաստոմետրիա, CAP (վերահսկման թուլացման պարամետր (control attenuation parameter)) չափումով

0,3

0,5

Լյարդի ֆիբրոզի և ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու ոչ ինվազիվ մեթոդ:
Եթե ոչ ինվազիվ մեթոդներով ֆիբրոզի փուլը, բորբոքման ակտիվությունը հնարավոր չէ հստակ որոշել կամ առկա է լյարդի ախտահարման այլ պատճառի կասկած, ապա այս մեթոդով հնարավոր է գնահատել դրանք և հայտնաբերել այլ հիվանդություններին բնորոշ հյուսվածքաբանական փոփոխություններ

26)

Առկա չէ

Լյարդի բիոպսիա

0,6

0,5

27)

Առկա չէ

Լյարդի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն

0,6

0,5

Հեպատիտի նեկրոբորբոքային ակտիվության աստիճանը, ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու, այլ հիվանդություններին բնորոշ հյուսվածքաբանական նշանների հայտնաբերման նպատակով

28)

Առկա չէ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

0,4

0,4

Ֆիբրոզի բարձր փուլերում՝ F3, պորտալ գերճնշման նշանների՝ կերակրափողի կամ ստամոքսի վարիկոզ լայնացած երակների հայտնաբերման նպատակով

29)

Առկա չէ

ԷԳԴՍ ժամանակ կերակրափողից, ստամոքսից կամ 12-մատնյա աղիքից վերցված բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն

0,3

0,3

Անհրաժեշտության դեպքում, եթե ԷԳԴՍ հայտնաբերում է որևէ ախտաբանական փոփոխություն, դրա բնույթը պարզելու նպատակով

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինա-ցված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ, 16մգ

Մեթիլպրեդնիզոլոն 4մգ, 16մգ

դեղահատեր

0,5

12

2400

200

2)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 50մգ/մլ, 200մգ/մլ

շշիկ

0,1

1

10

10

3)

Ռիֆաքսիմին 200մգ

Ռիֆաքսիմին 200մգ

դեղահատեր

0,2

6

60

10

4)

Լակտուլոզ 667մգ/մլ

Լակտուլոզ 667մգ/մլ

օշարակ

0,4

60

120

20

5)

Քոլեկալցիֆերոլ, կալցիում (կալցիումի կարբոնատ) 0,005մգ+500մգ, 500մգ+0,01մգ, 500մգ+5մկգ(200ՄՄ)

Քոլեկալցիֆերոլ, կալցիում (կալցիումի կարբոնատ) 0,005մգ+500մգ, 500մգ+0,01մգ, 500մգ+5մկգ(200ՄՄ)

դեղահատեր ծամելու

0,5

2

400

200

6)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ

փաթեթ

0,2

2

10

5

7)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+
0,33մգ/մլ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+
0,33մգ/մլ

փաթեթ

0,2

2

10

5

8)

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

Պրոպրանոլոլ (պրոպրանոլոլի հիդրոքլորիդ) 40մգ

դեղահատեր

0,01

2

730

365 ***

9)

Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ

Կարվեդիլոլ, 6,25 մգ, 12,5մգ, 25մգ

դեղահատեր

0,01

2

730

365 ***

10)

Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մ,20մգ,40մգ

Ատորվաստատին (ատորվաստատին կալցիումի տրիհիդրատ) 10մ,20մգ,40մգ

դեղահատեր

0,1

1

365

365 ***

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.

3) *** նշվում է 1 տարվա կտրվածքով բուժման տևողությունը և դեղերի քանակը, բուժումը երկարաժամկետ է:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Գաստրոէնտերոլոգների ամերիյան միություն կլինիկական ուղեցույցներ։ Լյարդի աննորմալ քիմիական հատկությունների գնահատում․ Գաստրոթնտերոլոգիայի ամերկյան ամսագիր․2017թ․ հուվար;112(1):18-35. doi: 10.1038/ajg.2016.517. Epub 2016 Dec 20. PMID: 27995906/Kwo PY, Cohen SM, Lim JK. ACG Clinical Guideline: Evaluation of Abnormal Liver Chemistries. Am J Gastroenterol. 2017 Jan;112(1):18-35. doi: 10.1038/ajg.2016.517. Epub 2016 Dec 20. PMID: 27995906. Կվո ՊՅ, Կոհեն ՍՄ, ԼԻմ ՋԿ․

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան