ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«17» սեպտեմբերի 2024 թ. |
N 70-Ն |
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 08-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 08-Ն հրամանի 2-րդ կետում «որոշումն» բառը փոխարինել «հրամանն» բառով:
2. Հրամանի հավելվածի՝
1) 1-ին կետում «հաստատության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ դպրոցահեն նախակրթարանի» բառերը.
2) 2-րդ կետում «մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով (այսուհետ՝ անվանացանկ)» բառերով.
3) 3-րդ կետում՝ «առնվազն» բառից հետո լրացնել «երկու» բառը.
4) 4-րդ կետում՝
ա. «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրերի (այսուհետ՝ նկարագրեր)» բառերով.
բ. «բուհերի» բառը փոխարինել «միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերով.
5) 6-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) հաստատությունում առկա է տվյալ թափուր պաշտոնի՝ անվանացանկի և նկարագրերի պահանջներին համապատասխանող մեկից ոչ ավելի մանկավարժական աշխատող, որը՝
ա. աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով և տվել է իր գրավոր համաձայնությունը համատեղությամբ աշխատելու մասին.
բ. դիմել է զբաղեցրած պաշտոնից ազատվելու և թափուր հաստիքը զբաղեցնելու համար:».
7) 7-րդ կետից հանել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am),» բառերն ու կետադրական նշանը.
8) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Հայտարարության տեքստում նշվում է.
1) հաստատության անվանումը,
2) թափուր պաշտոնի անվանումը, դրույքաչափը,
3) մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:».
9) 8-րդ կետից հետո լրացնել նոր՝ 8.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«8.1. Հաստատության պաշտոնական կայքում, լիազոր մարմնի և մարզպետարանի պաշտոնական կայքերում, տեղական մամուլում հրապարակվող հայտարարության տեքստում նշվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:».
10) 9-րդ կետում «www.azdarar.am» բառերը փոխարինել «լիազոր մարմնի պաշտոնական» բառերով.
11) 11-րդ կետում «պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման» բառերը փոխարինել «պաշտոնի նկարագրի» բառով.
12) 26-րդ կետում «մասնակցել մրցույթին» բառերից հետո լրացնել «կամ հայտարարված մրցույթին ոչ մի հավակնորդ չի ներկայացել» բառերը.
13) 27-րդ կետում «կազմված 100 հարցից» բառերը փոխարինել «պաշտոնների անվանացանկին համապատասխան» բառերով.
14) 28-րդ կետից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1 կետ՝
«28.1. Թեստային առաջադրանքում ներառված հարցերից 25-ը պետք է լինեն անվանացանկի՝ տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխան հարցեր:»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
9/17/2024 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 սեպտեմբերի 2024 թվական: