ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 461 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. >
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը.
2) որոշման 1-ին կետով հաստատված միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 12-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 461 որոշման և կանոնադրության ամբողջ տեքստից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
2009 թ. նոյեմբերի 3 Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1242-Ն որոշման |
|
|
«Հավելված ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի N 319 որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Սամուելյան | - | ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
| Պ. Ավետիսյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Ա. Փիլիպոսյան | - | «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Վ. Հովհաննիսյան | - | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Կ. Հայրապետյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
| Ա. Գրիգորյան | - | ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ |
| Ս. Առաքելյան | - | ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
| Հ. Սիմոնյան | - | ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
| Հ. Սանամյան | - | ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ |
| Գ. Սարգսյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար |
| Ա. Քալանթարյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական |
| Հ. Ավետիսյան | - | «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ |
| Հ. Հակոբյան | - | «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ |
| Ռ. Մկրտչյան | - | «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող |
| Ս. Դերձյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածքային պլանավորման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ |
| Գ. Նալբանդյան | - | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի տնօրեն(համաձայնությամբ) |
| Ա. Սարգսյան | - | ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |