ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիս 2024 թ. |
N 176-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԴԻԱԲԵՏԻԿ ՆԵՅՐՈՊԱԹԻԱՅՈՎ ԵՎ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԱՆՈԹՆԵՐԻ ՉՃՇՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել դիաբետիկ նեյրոպաթիայով և ծայրամասային անոթների չճշտված հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պարտականությունները կատարող`
27.05.2024 |
Լ. Նանուշյան
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«27» մայիս 2024 թվականի N 176-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԴԻԱԲԵՏԻԿ ՆԵՅՐՈՊԱԹԻԱՅՈՎ ԵՎ ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԱՆՈԹՆԵՐԻ ՉՃՇՏՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
E10.4 |
Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ՝ նյարդաբանական բարդություններով |
2) |
E11.4 |
Ինսուլինանկախ շաքարային դիաբետ՝ նյարդաբանական բարդություններով |
3) |
I73.9 |
Ծայրամասային (պերիֆերիկ) անոթների չճշտված հիվանդություններ, այդ թվում` ընդմիջվող կաղություն |
4) |
Е13.4 |
Շաքարային դիաբետի (այսուհետ՝ ՇԴ) այլ ճշգրված ձևեր՝ նյարդաբանական բարդություններով |
5) |
G 63.2 |
Դիաբետիկ պոլինևրոպաթիա (E10-E14† ընդհանուր չորրորդ նիշով .4) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ (Ոտքերին վերքեր կամ խոցեր, ստորին վերջույթների գանգրենա: Հանկարծամահություն կարդիալ ավտոնոմ նեյրոպաթիայի հետևանքով) |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. ենթակլինիկական նեյրոպաթիա |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում: |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Պլանային |
7) |
Կիրառման շրջանակը |
Ընտանեկան բժիշկ, թերապևտ, ներզատաբան, նյարդաբան, վիրաբույժ |
8) |
Գանգատներ |
ա. Դիաբետիկ զգայական նեյրոպաթիա` վերջույթներում թմրածություն, ցավի զգացողության կորուստ, ջերմաստիճանի փոփոխությունները զգալու կարողության կորուստ, կոորդինացիայի կորուստ՝ երբ հնարավոր չէ զգալ հոդերի դիրքը, այրող կամ կրակող ցավեր՝ կարող են սաստկանալ գիշերը: |
9) |
Անամնեզ |
ՇԴ, ծխելը նաև պասիվ, նստակյաց ապրելակերպ, ալկոհոլի չարաշահում: |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ջերմաստիճանի կամ ցավի և թրթռումների զգայունության ուսումնասիրություն՝ օգտագործելով 128 Հց կամերտոն, վերջույթների մանրակրկիտ զննում (գույն, որևէ մաշկային ախտահարման առկայություն), մազաթափություն, մկանային ատրոֆիա, տարեկան հետազոտություն 10 գրամանոց մոնոֆիլամենտով՝ ոտնաթաթի խոցի և անդամահատման վտանգը գնահատելու համար, ջլային ռեֆլեքսների ստուգում: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա. Ընդմիջվող կաղություն՝ ֆունկցիոնալության խանգարումով, իշեմիկ ցավեր հանգիստ վիճակում, |
3. Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ընտանեկան բժիշկ |
0,6 |
0,3 |
2) |
Թերապևտ |
0,4 |
0,2 |
3) |
Ներզատաբան |
1 |
1 |
4) |
Նյարդաբան |
0,48 |
0,8-1 |
5) |
Վիրաբույժ |
0,1 |
0,6 |
6) |
սրտաբան |
0,2 |
0,4 |
7) |
անգիվիրաբույժ |
0,25 |
0,8-1 |
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Հեմոգլոբին և/կամ արյան ընդհանուր հետազոտություն |
1 |
1 |
Սակավարյունության հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Լիպիդային պրոֆիլի որոշում (ներառյալ ցածր խտության լիպոպրոտեին խոլեստերոլը (ՑԽԼ) արյան մեջ |
1 |
1 |
Դիսլիպիդեմիայի հայտնաբերում |
3) |
Առկա չէ |
Կրեատինինի որոշում |
1 |
1 |
Երիկամային ֆունկցիայի գնահատում |
4) |
Առկա չէ |
Արյան պլազմայում գլյուկոզի որոշում՝ քաղցած վիճակում |
1 |
1 |
ՇԴ-ի հսկողություն |
5) |
Առկա չէ |
Գլիկոհեմոգլոբինի (HbA1c) որոշում |
1 |
1 |
ՇԴ-ի հսկողություն |
6) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր քննություն |
1 |
1 |
Երիկամային ֆունկցիայի գնահատում |
7) |
Առկա չէ |
Վիտամին B 12 (մետֆորմինի երկարատև օգտագործմամբ) |
1 |
1 |
Հնարավոր է վիտամին B 12-ի անբավարարություն |
Գործիքային հետազոտություններ | |||||
8) |
Առկա չէ |
12 արտածումներով հանգստի էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
1 |
ա. ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերում, |
9) |
Առկա չէ |
Փորձարկում 10 գ մոնոֆիլամենտով |
1 |
1 |
Թեստ՝ դիաբետիկ նյարդաբանության ստուգման համար |
10) |
Առկա չէ |
Սանդղակավորված կամերտոն 128 Հց |
1 |
1 |
Վիբրացիոն զգայունության որոշման համար |
11) |
Առկա չէ |
Սրունք-բազկային գործակից (ՍԲԳ)* |
1 |
1 |
ա. ՍՎԶՀ (ստորին վերջույթների զարկե-րակների հիվանդություն) ռիսկ ունեցող պացիենտներին (սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), այլ զարկերակների աթերոսկլերոզ, որովայնային աորտայի անևրիզմա, սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություն (ՔԵՀ)), |
12) |
Առկա չէ |
Էլեկտրանեյրոմիոգրաֆիա |
0,48 |
0,85 |
Ուղեկցող նյարդաբանական ախտաբանությամբ պայմանավորված ծայրամասային նյարդերի ախտահարման հազվադեպ ձևերի բացահայտման համար։ |
13) |
Առկա չէ |
Մաշկի պունկցիոն բիոպսիա |
0,03 |
0,11 |
Մանր թելիկների դիագնոստիկ գնահատականի և մոնիտորինգի համար |
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված`
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը,
2) *ՍԲԳ < 0,9-ը ախտորոշիչ է ստորին վերջույթների զարկերակների հիվանդության համար՝ 80% զգայունությամբ և 95% սպեցիֆիկությամբ (զգայնությունը կարելի է բարելավել ֆիզիկական վարժությունից հետո):
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր | Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն | Միջին օրական չափա-քանակ | Բուժման կուրսի միջին չափաքանակ |
Օրերի |
1) |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) 25մգ |
Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) 25մգ |
դեղահատեր |
0.45 |
1-2 |
անհատապես՝ կախված ազդեցությունից և տանելիություն |
|
2) |
Պրեգաբալին75մգ, 150 մգ,300մգ |
Պրեգաբալին75մգ, 150 մգ,300մգ |
դեղահատեր |
0,46 |
2-3 |
անհատապես՝ կախված ազդեցությունից և տանելիություն |
|
3) |
Գաբապենտին 300 մգ,400մգ |
Գաբապենտին 300 մգ,400մգ |
դեղապատիճ |
0,48 |
2--3 |
անհատապես՝ կախված ազդեցությունից և տանելիություն |
|
4) |
Ալֆա-լիպոյաթթու 600 |
Ալֆա-լիպոյաթթու 600 |
դեղահաբ |
1 |
1-2 |
3 -6 ամիս, հետո վերսկսել և/կամ շարունակել բուժումը |
- |
5) |
Ալֆա-լիպոյաթթու խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ, 25մգ/մլ |
Ալֆա-լիպոյաթթու խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ, 25մգ/մլ |
ամպուլներ |
0,7 |
1 |
2- 3 շաբաթ |
- |
6) |
Տրամադոլ 50մգ |
Տրամադոլ 50մգ |
դեղապատիճ |
0,25 |
1 |
2-3 շաբաթ, հետագայում կարելի է երկարացնել |
- |
7) |
Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ), ցիանոկոբալամին, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ ներարկման 100մգ/2մլ+100մգ/2մլ+ |
Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ), ցիանոկոբալամին, լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ լուծույթ մ/մ ներարկման 100մգ/2մլ+100մգ/2մլ+ |
ամպուլներ |
0,7 |
1 |
1-2 շաբաթ |
- |
8) |
Բենֆոթիամին, պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) 100մգ+100մգ |
Բենֆոթիամին, պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) 100մգ+100մգ |
դեղահատեր |
0,5-0,7 |
2 |
4- 6 շաբաթ |
- |
9) |
Բենֆոթիամին 300 մգ |
Բենֆոթիամին 300 մգ |
դեղահաբ |
0,7 |
Օրական 1-2 անգամ |
4- 6 շաբաթ |
- |
10) |
Դուլոկսետին 30 մգ, 60 մգ |
Դուլոկսետին 30 մգ, 60 մգ |
դեղապատիճ |
0,3 |
1 |
Բժշկի ցուցումներով |
- |
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը):
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Վերքերի, խոցերի վիրաբուժական մշակում |
0,25 |
О,8 |
10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ցավոտ դիաբետիկ պերիֆերիկ նեյրոպաթիայի ախտորոշում և ռացիոնալ բուժում։ միջդիսցիպլինար փորձառու կոնսենսուս Գագիկ Ռ․ Գալստյան1, Ելենա Գ․ Ստարոստինա2, Նիկոլայ Ն․ Յակհո3, Իրինա Վ․ Գուրիեվա4, Մաքսիմ Վ․ Չուրուկովա3, Եգոր Ա․ Ստրոկով3, Ալլա Յ․ Տոկմաովա1, Միխաիլ Լ․ Կուկուշին5, Անատոլի Ի․ Մարտինով6, Մարինա Վ․ Շեստակովա, Շաքարային Դիաբետ, 2019/DIagnosis and rational treatment of painful diabetic peripheral neuropathy: an interdisciplinary expert consensus © Gagik R. Galstyan1 *, Elena G. Starostina 2 , Nikolay N. Yakhno3 , Irina V. Gurieva4 , Maxim V. Churukanov3 , Igor A. Strokov 3 , Alla Y. Tokmakova1 , Mikhail L. Kukushkin5 , Anatoly I. Martynov 6 , Marina V. Shestakova, diabetes mellitus, 2019
2. https://www.diabetes.org.uk/guide-to-diabetes/complications/nerves_neuropathy#peripheral,
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7096070/:0
3. Շաքարային դիաբետի դեպքում պերիֆերիկ նեյրոպաթիա։ Պաթոլոգիկ մեխանիզմը և ախտորոշիչ հնարավորությունները Int J Mol Sci. 2023 փետրվար; 24(4): Ռաֆայել Գալիերո,1, Ալֆրեդո Կատուրանո,1,էրիկա Վետրանո/Peripheral Neuropathy in Diabetes Mellitus: Pathogenetic Mechanisms and Diagnostic Options/Int J Mol Sci. 2023 Feb; 24(4): Raffaele Galiero,1,† Alfredo Caturano,1,† Erica Vetrano
4. Դիաբետիկ պոլինեյրոպաթիա- ախտորոշման և ռազմավարության մշակման մեջ հաջողություններ։ Եվրոպական էնդոկրինոլոգիա․ 2020 ապրիլ։16(1)։15-20/ Diabetic Polyneuropathy – Advances in Diagnosis and Intervention Strategies; Eur Endocrinol. 2020 Apr; 16(1): 15–20 Published online 2020 Apr 17. doi: 10.17925/EE.2020.16.1.15
5. Դիաբետիկ պոլինեյրոպաթիայի բուժման ժամանակակից կոնցեպտներ Դեն Զիգլեր հեղինակ1 , 2 Նիկոլաոս Պապանաս, 3 Օլիվեր Շնել, 4 Բիչ Դաո Թի Նգույեն, 5 Խու Թի Նգուեն, 6 Կոնգկիատ Կուլկանտրակորն, 7 և Չայչարն Դիրոչանավոն։ Դիաբետ․ 2021 ապրիլ 12(4): 464–475/Current concepts in the management of diabetic polyneuropathy Dan Ziegler,corresponding author 1 , 2 Nikolaos Papanas, 3 Oliver Schnell, 4 Bich Dao Thi Nguyen, 5 Khue Thy Nguyen, 6 Kongkiat Kulkantrakorn, 7 and Chaicharn Deerochanawon; J Diabetes Investig. 2021 Apr; 12(4): 464–475
6. Դիաբետի Միջազգային Ֆեդերացիայի կլինիկական պրակտիկ ուղեցույցներ դիաբետիկ ոտնաթաթի վերաբերյալ- 2017․ Բուժաշխատողների ուղեցույց/IDF Clinical Practice Recommendations on the Diabetic Foot – 2017. A guide for healthcare professionals
7. Դիաբետի Ամերիկյան Ասոցիացիա (ԴԱԱ) / Ռետինոպաթիա, Նեյրոպաթիա, և Ոտնաթաթի խնամք։ Դիաբետի խնամքի ստանդարտները -2023/American Diabetes Association (ADA) /Retinopathy, Neuropathy, and Foot Care: Standards of Care in Diabetes—2023
8. Թոսֆայ Ս, Բուլտոն ԱՋ, Դյուկ ՊՋ, և այլք․ Դիաբետիկ նեյրոպաթիաներ։ Սահմանումերի , ախտորոշիչ չափորոշիչների, ծանրության աստիճանի գնահատման և բուժման թարմացումներ․ Դիաբետի խնամք․ 2010;33(10):2285-2293./Tesfaye S, Boulton AJ, Dyck PJ, et al. Diabetic neuropathies:update on definitions, diagnostic criteria, estimation of severity,and treatments. Diabetes Care. 2010;33(10):2285-2293.doi: https://doi.org/10.2337/dc10-1303
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական: