«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2330-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ (2005-2020 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը (2005-2020 թթ.)` համաձայն հավելվածի (գաղտնի):
2. Երևանի քաղաքապետին՝
ա) եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2005-2020 թթ.) իրականացման միջոցառումների ծրագիրը.
բ) սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2005-2020 թթ.) համապատասխան նյութերի գաղտնազերծումը և ազդօրինակների հրատարակումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|