ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«22» ապրիլ 2024 թ. |
N 128-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՂՋԵՐԵՆՈՒ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել եղջերենու թաղանթների փոփոխություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
22.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի«22» ապրիլ 2024 թվականի N 128-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԵՂՋԵՐԵՆՈՒ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H18.3 |
Եղջերենու թաղանթների փոփոխություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Աչքերում այրոցի և ծակոցի զգացում, արցունքահոսություն, կարմրություն, օտար մարմնի զգացողություն, լուսավախություն, տեսողության տարբեր աստիճանի վատացում |
9) |
Անամնեզ |
Ակնային վարակիչ բորբոքումներ, քրոնիկ գլաուկոմա, սիլիկոնային յուղ աչքում, ուվեիտներ, ուլտրամանուշակագույն ուղիղ ճառագայթման ազդեցություն, խոլեստերինի բարձր մակարդակ, զուգակցված համակարգային հիվանդություններ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ամենահաճախ հանդիպում են եղջերենու թաղանթների փոփոխությունների հետևյալ ձևերը. ա.Ծերունական օղ (arcus senilis)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` եղջերաթաղանթի պերֆերիայում լիպիդի կուտակում, սկսվում է ստորին, ապա վերին պերիֆերիայում, հետագայում միաձուլվելով՝ առաջացնում է օղ, բ. Վոգտի լիմբալ գոտի (The limbal girdle of Vogt)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` ինտերպալպեբրալ հատվածում լիմբին մոտ, նրան զուգահեռ էպիթելի տակ դեղնասպիտակավուն կալցիումական կամ հիալինի կուտակում, գ. Ժապավենաձև կալցիումական կերատոպաթիա (Band-keratopathy)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` ինտերպալպեբրալ հատվածում դիտվում է կալցիումի կուտակում, լիմբից ազատ գոտիով սահմանազատված: Կուտակման օջախում երևում են փոքր, կլորավուն անցքեր, որոնք իրենցից ներկայացնում են եղջերաթաղանթի նյարդերի անցման տեղերը, դ. Լիպիդային կերատոպաթիա (Lipid keratopathy)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` սովարաբար դիտվում է եղջերաթաղանթի տարբեր հիվանդություններից հետո, երբ առկա է եղջերաթաղանթի նեովասկուլյարիզացիա: Եղջերաթաղանթի պղտորումն իրենից ներկայացնում է լիպիդի կուտակում, ունի դեղնասպիտակավուն կամ մոխրագույն փայլային երանգ, օջախի եզրերին կարող են նկատվել կրիստալներ, ե. Սֆերոիդալ դեգեներացիա (Spheroidal degeneration)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` դեղին կամ ոսկեգույն կաթիլաձև կուտակումներ: Օջախները հիմնականում ընդգրկում են առաջային ստրոման, Բոումենյան թաղանթը, էպիթելը, զ. Սալզմանի հանգուցային դեգեներացիա (Salzman's nodular degeneration)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` մոխրասպիտակավուն բարձրացած հանգուցային օջախներ, հիմնականում տեղակայվում են եղջերաթաղանթի միջին պերիֆերիկ հատվածում, է. Թերիենի եզրային դեգեներացիա (Terrien’s Marginal Degeneration)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` հիմնականում բիլատերալ, սիմետրիկ, բնորոշվում է եղջերաթաղանթի եզրային բարակեցմամբ, մեղմ անոթավորմամբ, բարակեցման և դեղնավուն լիպիդի կուտակմամբ, հիմնականում սկսում է եղջերաթաղանթի վերին նազալ հատվածից, ը. Վորտեքս կերատոպաթիա (Vortex keratopathy)` բիոմիկրոսկոպիայի արդյունքում առկա է հետևյալ պատկերը` իրենից ներկայացնում է դեղնաշագանակագույն պտուտականման կուտակումներ հիմնականում Բոումենյան շերտի մակարդակին: |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
2) |
Թերապևտ |
0.1 |
0.2 |
3) |
Ինֆեկցիոնիստ |
0.05 |
0.1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | ||||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
ԱԲ |
Բ | |||||
1) |
Առկա չէ |
Լիպիդային պրոֆիլի որոշում |
0.2 |
0.2 |
Շեղումների հայտնաբերում (նորմայից բարձր) | |
2) |
Առկա չէ |
Կալցիումի քանական որոշում արյան մեջ |
0.1 |
0․1 |
Շեղումների հայտնաբերում (նորմայից բարձր) | |
Գործիքային հետազոտություններ | ||||||
3) |
Առկա չէ |
Վիզիոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում | |
4) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
1 |
1 |
Ներակնային ճնշման չափում | |
5) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
1 |
1 |
Աչքի առաջային սեգմենտի գնահատում | |
6) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
1 |
1 |
Ակնահատակի վիճակի գնահատում | |
7) |
Առկա չէ |
Եղջերաթաղանթի զգայնության որոշում |
0.2 |
0.2 |
Զգայնության իջեցում | |
8) |
Առկա չէ |
Եղջերաթաղանթի ֆլյուրեսցեինային ներկում |
0.3 |
0.4 |
Դեֆեկտների առկայություն, եղջերաթաղանթի ձևափոխում | |
9) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
Կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի որոշում | |
10) |
Առկա չէ |
Կերատոտոպոգրաֆիա |
0.4 |
0.5 |
Եղջերաթաղանթի ձևափոխում | |
11) |
Առկա չէ |
Տոմոգրաֆիա |
0.3 |
0.4 | ||
12) |
Առկա չէ |
Առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0.3 |
0.6 |
Եղջերաթաղանթի ամբողջ երկայնքով հաստության նկարագրություն, որոշում, այտուցի գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Լուբրիկանտ |
Լուբրիկանտ |
ակնակաթիլներ |
1 |
2-6 անգամ |
3-5 տուփ |
ամիսներ |
2) |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ |
Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) ակնակաթիլներ 1մգ/մլ |
շշիկ-կաթոցիկ |
0.6 |
4 անգամ, ապա նվազող սխեմայով |
1-3 տուփ |
4-12 շաբաթ |
3) |
Դենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 100մգ/մլ |
Դենիլէֆրին (ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ) ակնակաթիլներ 100մգ/մլ |
սրվակ-կաթոցիկ |
0.3 |
3-4 անգամ |
2-3 տուփ |
4-6 շաբաթ |
4) |
Ֆլյուորոմեթոլոն 1մ/մլ |
Ֆլյուորոմեթոլոն 1մ/մլ |
կաթոցիկ |
0.5 |
3 անգամ |
1-2 տուփ |
1-2 ամիս |
5) |
Տոբրամիցին ակնակաթիլներ (լուծույթ) 3մգ/մլ |
Տոբրամիցի նակնակաթիլներ (լուծույթ) 3մգ/մլ |
սրվակ |
0.5 |
4 անգամ |
1-2 տուփ |
1-2 ամիս |
6) |
Թերապևտիկ կոնտակտային լինզա |
Թերապևտիկ կոնտակտային լինզա |
հատ |
0.8 |
- |
4-6 հատ |
1-2 ամիս |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ամնիոտիկ թաղանթի փոխպատվաստում |
0.4 |
0.4 |
2) |
Թափանցող կերատոպլաստիկա |
0.2 |
0.4 |
3) |
Շերտավոր կերատոպլաստիկա |
0.2 |
0.1 |
4) |
Հակա-VEGF (Հակա-անոթային էնդոթելային աճի գործոն) ենթակոնյունկտիվալ ներարկում |
0.3 |
0.4 |
5) |
Միտոմիցինի ներանոթային ներարկում |
0.2 |
0.3 |
6) |
Կալցիումական աղերի հեռացում EDTA (էթիլենդիամինտետրաքացախաթթու) լուծույթի միջոցով |
0.4 |
0.5 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Էդվարդ Ջ Հոլլանդ ․ Հեղինակ, Եղջերաթաղանթ, 2-րդ հատոր․ 5-րդ թողարկում/Edward J Holland MD. Author. Cornea, 2-Volume Set. 5th Edition. ISBN-13: 978-0323672405, ISBN-10: 032367240X.
2. Հիմնական և կլինիկական գիտությունների Ակադեմիայի դասընթացի 8-րդ սեկցիա Արտաքին հիվանդություններ և եղջերաթաղանթ/Section 8 of the Academy's Basic and Clinical Science Course (BCSC) External Disease and Cornea
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: